Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ ենք խոսել բոլոր թեմաներով. Արայիկ Հարությունյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 13,2019 12:55

Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, որտեղ անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսը, հանդիպեցինք վերջին շրջանի ամենասկանդալային համարվող նախարարին՝ կրթության, գիտության ու տարատեսակ հարցերի նախարար Արայիկ Հարությունյանին։ Նա ասաց, որ երեկ կեսօրին է ժամանել Փարիզ, վաղը վերադառնալու է, իսկ Փարիզ է եկել՝ մասնակցելու նախարարական գագաթնաժողովին։ Եվ մինչ Հարությունյանը Փարիզում կոնֆերանսի է մասնակցում, այդ նույն ընթացքում Երեւանում նրա հրաժարականն են պահանջում։

Որոշ ժամանակ անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան ժամանեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում շենքի ներսում դիմավորեց Արայիկ Հարությունյանը։ Մինչ այդ մենք նրան մի քանի հարց ուղղեցինք Երեւանում իր շուրջ ծավալվող իրադարձությունների շուրջ։

– Պարոն Հարությունյան, մինչ Դուք գտնվում եք Փարիզում, Երեւանում Ձեր հրաժարականն են պահանջում։

– Ես կարծում եմ՝ մենք լուծումներ կգտնենք։

– Ի՞նչ լուծումներ եք պատրաստվում գտնել։

– Մենք ասել ենք, որ պատրաստ ենք ցանկացած խմբի հետ իրենց մտահոգությունները քննարկենք, եթե նման կարիք կամ ցանկություն կա։

– Կարող է տպավորություն ստեղծվել, թե Դուք այդ ցույցերից, Ձեր հրաժարականի պահանջից եք «փախել» եկել Փարիզ։

– Սա ամիսներ շարունակ պատրաստվող այց էր, հրամանն էլ եղել է մինչեւ հայտնի դեպքերը։

– Եթե, ամեն դեպքում, ցուցարարները որոշեն փողոց փակել կամ արգելափակել Ձեր ելումուտը նախարարության շենք, ի՞նչ կանեք։

– Մենք պատրաստ ենք խոսել բոլոր թեմաներով։

– Դուք նախկինում էլ էիք ասում, որ պատրաստ եք խոսել բոլոր թեմաներով։

– Ցանկացած խումբ, որը կդիմի քննարկելու, պատրաստ ենք քննարկել։

– Սերժ Սարգսյանն էլ էր հեղափոխությունից առաջ պատրաստ խոսելու, բայց դուք չլսեցիք նրան ու որոշեցիք փողոցները փակել եւ մերժել նրան։

– Միանշանակ, սրանք տարբեր իրավիճակներ են։

– Հրաժարականի պահանջի տրամաբանությունը, սակայն, նույնն է։

– Ես արդեն, կարծում եմ, պատասխանեցի այդ հարցին։

– Եթե ցուցարարները չցանկանան Ձեզ հետ խոսել. Ձեզ լսել եւ ուղղակի փակեն Ձեր ճանապարհը, ի՞նչ պետք է անեք այդ ժամանակ։

– Կարծես թե այնտեղ ինչ-որ ճանապարհ արդեն փակ է, ցույցերը, բողոքի ակցիաները շարունակվում են, էսօր իմացա՝ ավելի քիչ են, բայց… նորմալ գործընթաց է։

– Չե՞ք մտածում, որ մարդիկ կարող են ձեր կիրառած գործիքակազմը կիրառել ձեր իսկ դեմ։

– Ոչ, դա մեր ամենամեծ ձեռքբերումներից է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930