Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. Գործողությունները, որոնք իրականացվեցին, ընդհանրապես դուրս են օրենքի եւ իրավունքի շրջանակներից. «Հրապարակ»

Նոյեմբեր 13,2019 12:37

Իշխանության յուրացմանն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը 22-օրյա կալանքից երեկ ազատ արձակվեց։

– Ինչպե՞ս էիք զգում Ձեզ, սպասելի՞ էր, որ կձերբակալեն։

– Երբեք չէի սպասում, որ կարող էր քրեական հետապնդումը լինել այսքան ապօրինի, իսկ ինչ վերաբերում է ՔԿՀ-ում իմ նկատմամբ վերաբերմունքին, ապա եղել է օրենքով սահմանված կարգով, եւ երեւի թե պետական

հիմնարկներից միակը, որ այս պահին գործում է օրենսդրության համաձայն, ՔԿՀ-ներն են։

– Ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել, ցուցմունք տվե՞լ եք, առերեսում եղե՞լ է։

– Առերեսման փորձ է կատարվել, որից ես հրաժարվել եմ, քանի որ ցուցմունք չեմ տվել։ Քանի որ չէի վստահում քննչական մարմնին, հայտնել եմ, որ առերես հարցաքննության կմասնակցեմ եւ հակընդդեմ հարցեր կտամ այն ժամանակ, երբ կծանոթանամ քրեական գործի բոլոր նյութերին։ Դեպքը տեղի է ունեցել մեկուկես տարի առաջ, երբ ԱԺ աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ էին տեղի ունենում, ես կարիք ունեի հասկանալու՝ ընդհանրապես այդ պրոցեսներում իմ մասնակցությունը կարո՞ղ էր լինել, թե՝ ոչ, որովհետեւ դրանք ընթացիկ առօրյա գործընթացներ էին, մասնավորապես, ես այդ ժամանակ աշխատակազմի ղեկավարի տեղակալ էի, թե ոչ, ինչի համար նախաքննական մարմնին խնդրել էի ժամանակ տալ, բայց ոչ թե չտվեց ժամանակ, այլ ձերբակալեց։

– Ի՞նչ հիմքով էին ձերբակալել, կա՞ ցուցմունք Ձեր դեմ։

– Ինձ ներկայացված իբր հավաստի կասկածը ներկայացված էր 2 ցուցմունքի եւ մեկ զննության վրա։ Ցուցմունքներից մեկն ընդհանրապես ինձ հետ որեւէ աղերս չուներ։ Մի ցուցմունքը, որն իբր իմ դեմ էր, ցուցմունք տվողն ասել էր՝ «եթե հիշողությունս չի դավաճանում»… եւ ասում էր բաներ, որոնք իրականության հետ աղերս չունեին, այսինքն՝ հիշողությունը լավ էլ դավաճանում էր։ Եվ մի զննություն էր Մալբրի համակարգում, որը ես պահանջեցի դատարանում ներկայացնել, ինչը չարվեց՝ պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիք է։

– Մտավախություն ունե՞ք, որ Ձեզ նորից կձերբակալեն։

– Այն գործողությունները, որոնք իրականացվեցին, ընդհանրապես դուրս են օրենքի եւ իրավունքի շրջանակներից, հետեւաբար, ամեն ինչ հնարավոր է:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930