Լրահոս
Օրվա լրահոսը

Գրպանահատների մասին օրինագիծն ԱԺ օրակարգում է

Նոյեմբեր 13,2019 11:59

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում գրպանահատության եղանակով գաղտնի հափշտակություն կատարելու համար:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, ներկայացնելով կառավարության մշակած այս օրինագիծը, նշեց, որ այն նպաստելու է անպատժելիության մթնոլորտի վերացմանը. «Սա խնդիրներ է լուծում, քանի որ գողության համար ներկայում 5000 դրամը գերազանցող տույժ է սահմանված միայն»: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանն էլ նկատեց, որ այս օրինագծով գրպանահատությունը դարձել է հանրային մեղադրանք. «Նախկինում գրպանահատության դեպքում անձին չէին կարողանում պատժել, քանի որ վնասը չնչին էր, իսկ տուժողը  չէր ուզում քաշքշուկի մեջ մտնել, հիմա այդ խնդիրը լուծված է»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի, ապա՝ անցնի երկրորդ ընթերցում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930