Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը՝ գողականների ու օրենքով գողերի մասին

Նոյեմբեր 13,2019 11:43

ԱԺ լիագումար նիստում շուտով քննարկվելու է քրեական ենթամշակույթը կրողների, այսպես ասած՝ գողականների ու օրենքով գողերի մասին օրենքի նախագիծը:

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցրեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի այդ նախագծի հետ կապված, կո՞ղմ է, որ գողականներին քրեական պատասխանատվության ենթարկեն: Նա պատասխանեց. «Մենք էդ հարցը քննարկել ենք, համապատասխան այսօր դուք կարող եք բոլոր լրատվական ծառայություններով լինել 334 սենյակում ժամը 13:30, ԲՀԿ-ն ներկա կլինի, լիարժեք ասուլիս կտա: Էսօր մեր համար հիմնական խնդիրը մեր երկրում ցանկացած հանցագործություն պատժելն է: Եթե ուզում ենք հանցագործության պատժի միջոցները կրկնապատիկ, եռապատիկ դարձնենք, մենք նույնպես կողմնակից ենք: Բայց հիմնական այն, ինչ իրենք  ներկայացնում են այդ ծրագրում, պետք է շեշտադրում լինի, թե ո՞ր հանցանքի համար, ո՞րն է հանցանք ընդունված սահմանադրական կարգով, որ պատժելի լինի: Թե չէ օդի մեջ գրելով՝ հիմնավորումներ չկան: Մենք պատրաստ ենք, ցանկացած հանցագործություն թող ներկայացնեն, որը մեր Սահմանադրությամբ, Քրեական օրենսգրքով պատժելի է, սարքենք 5 անգամ շատ: Երկու տարի է՝ սարքենք 8 տարի, 10 տարի: Բայց մարդու իրավունքներ կան, կա հանցանք, հանցակազմ, պետք է հանցանք-հանցակազմ լինի, որ ասենք թե մարդու իրավունքների խախտում չլինի: Սա է հիմնականը»:

Հարցին՝ դուք օրենքով գողերի հետ շփվե՞լ եք, քրեական հեղինակությունների հետ շփվե՞լ եք՝ Ծառուկյանը չպատասխանեց ու մտավ աշխատասենյակ: Նրա փոխարեն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը հեգնեց, թե «շփվել ենք մենք, արի բացատրենք»:

Հարցրեցինք՝ քրեական պատասխանատվության պե՞տք է ենթարկել քրեական ենթամշակույթ կրողներին՝ Աղաբաբյանը պատասխանեց. «Եթե կա հանցանք՝ հա, հանցանք եթե չկա՝ ի՞նչ պատասխանատվություն»:

Հարցին՝ այս օրենքին, որը բերել են իշխանությունները, դուք դե՞մ եք՝ Աղաբաբյանը պատասխանեց. «Եթե մարդը հանցանք է գործել, պետք է պատժվի, իսկ եթե ոչ՝ ոչ»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930