Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ի՞նչ իմաստ կար բարձր տոնով ելույթ ունենալու. թեժացնելու միտումը չհասկացա». Հայրապետյանը՝ Մելքումյանին

Նոյեմբեր 13,2019 11:37

«Չհասկացա ձեր վրդովմունքի պատճառը, ձեզ որեւէ մեկը ցուցում չի տալիս»,-ԱԺ ամբիոնից այսօր դիմելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Մելքումյանին դուր չէր եկել օրինագծերից մեկի վերաբերյալ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ ԲՀԿ-ի «ձեռնպահ» քվեարկելուն ուղղված գնահատականը: Մխիթար Հայրապետյանն էլ նկատեց. «Վլադիմիր Վարդանյանը քաղաքական հայտարարություն հնչեցրեց՝ ասելով, որ հիմնավորումները բավարար չէին ԲՀԿ դիրքորոշումը հասկանալու համար: Ի՞նչ իմաստ ունի բարձր տոնով ելույթ ունենալ, ի՞նչ կարիք կար: Ձեր՝ թեժացնելու կիրքն ու միտումը չհասկացա»:

Ըստ Հայրապետյանի՝ ԱԺ նախագահին Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելը հնարավորություն տվող օրինագծի շուրջ կարծես թե երեք խմբակցություններով համակարծիք էին, որ այն բարձրացնում է ԱԺ-ի դերը. «Հիմա հռետորական հարց եմ տալիս՝ այս օրենքով բարձրացնո՞ւմ ենք ԱԺ-ի դերը, թե նսեմացնում: «Կողմ» քվեարկեցինք, որպեսզի ԱԺ-ի դերը բարձրանա՞, թե նսեմանա… Մի կողմ դնենք այն, որ առաջարկների մի մասը չի ընդունվել ինչ-ինչ պատճառներով»: Հիշեցնենք, որ օրինագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում. այսօր այն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930