Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այո՛, հալալ է, Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ». Ծառուկյանը պահանջում է Ստամբուլյան կոնվենցիան հանեն, «հայկական ժողովրդական» օրենք բերեն՝ բռնության դեմ

Նոյեմբեր 13,2019 11:20

Երեկ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ իմքայլականների միջեւ թեժ խոսակցություններից հետո լուր տարածվեց, թե Գագիկ Ծառուկյանը տարել է ԱԺ շենքից Գեւորգ Պետրոսյանին, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ վստահ է՝ Գագիկ Ծառուկյանը հիմա Գեւորգ Պետրոսյանի հետ խոսակցություն է ունենում:

Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցին՝ կհերքե՞ք, թե՞ կհաստատեք դա՝ պատասխանեց. «Ես հերքելու ոչ մի խնդիր չունեմ: Երեկվա իրավիճակը կարող եք բոլորդ էլ նայել, որեւիցե մեկին վիրավորական բան չի եղել, այլ ԲՀԿ սկզբունքը, մոտեցումը, տեսակետը, որը շատ հարգալից Պետրոսյանը Գեւորգը ներկայացրել է, կարող եք յոթ անգամ լսեք եւ նայեք, որ որեւիցե վիրավորական բան չկա: Իսկ Պետրոսյան Գեւորգի հետ մենք հանդիպման էինք, իրար հետ գնացել ենք հանդիպման, ուրիշ ոչ մի բան չի եղել, թե չէ մարդիկ եզրակացություններ, հեքիաթներ են պատմում, այդպիսի բան չկա»:

Aravot.am-ի հարցին՝ դո՞ւք էլ եք գտնում, որ «հալալ է Գեւորգ Պետրոսյանին, որ մենակով օրակարգ է բերում ու գմփցնում», ինչպես երեկ Արման Աբովյանն ասաց՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել՝ այո՛, հալալ է եւ Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ, որ նա լիարժեք, որպես հայ քրիստոնյա ազգ, առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, եկեղեցի, սրբություն, Աստվածաշունչ… մեր համար անընդունելի է, որ կարող ա համասեռամոլները երեխա որդեգրեն եւ այդ երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել՝ նրա դաստիարակած երեխան ի՞նչ կլինի: Մենք, որպես ավանդական ազգ ենք, որը դա ԲՀԿ-ի համար, սկսած Ծառուկյանից, անընդունելի է: Ինչ ուզում է ասեն, թող ասեն մենք հետամնաց ենք, մեր համար դա անընդունելի է»:

Իմքայլականները հակափաստարկ են բերում, որ մինչեւ հիմա նման դեպք չի եղել՝ Ծառուկյանն արձագանքեց. «Ձեր ցավը տանեմ, չի եղել՝ մենք էլ ասում ենք՝ բերեք օրենք ընդունենք, որ դա իրոք մեր ազգի արժեքն ա, ո՞նց ասեմ՝ պատմությունն ա, բերեք օրենք ընդունենք ու մեկ անգամ ընդմիշտ դա փակենք: Թե չէ էսօր դրսից են գալիս, ներսից են գալիս»:

Հարցրեցինք՝ դա կեղծ օրակարգ չի՞ ՝ Ծառուկյանը չպատասխանեց: Ըստ Ծառուկյանի, Գեւորգ Պետրոսյանն այսօր ժողովրդի կողմից ընդունված պատգամվոր է, որը ԲՀԿ-ի տեսակետն է ներկայացրել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ստամբուլյան կոնվենցիան» ձեզ համար ամբողջությամբ անընդունելի՞ է, թե՞ կան դրույթներ, որոնք ընդունելի եք համարում՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե Ստամբուլյան կոնվենցիան ուզում են բերեն, թե մենք սա բռնության դեմ ենք անում, ձեր ցավը տանեմ, բերեք մենք հայկական ժողովրդական օրենք ընդունենք բռնության դեմ: Մենք տողատակերով չենք ուզում: Եթե էսօր բռնության դե՞մ է պայքարը, խնդիր չկա, բերեք մերը  ստեղծենք, ցանկացան բռնության դեմ եռակի, քառակի պատիժներ դնենք, բայց տողատակերով մենք դա չենք ընդունի, մեր համար անընդունելի է»:

 

 

 

 

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930