Բուխարեստում մեկնարկեց շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի չորս ներկայացուցիչներ:
Հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը ավագ վետերանների (65 տարեկան) խմբում մեկնարկել է հաղթանակով եւ լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կրտսեր վետերանների (50 տարեկաններ) պայքարում Կարեն Մովսիսյանը առաջին տուրում մեկ միավոր է վաստակել, Արտաշես Մինասյանը համաձայնել է ոչ-ոքիի, իսկ Վլադիմիր Պողոսյանը պարտվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ