Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում ազատել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից». ԱՕԿ

Նոյեմբեր 13,2019 10:15

Վերջին մեկ և կես տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտում իրականացվել են մի շարք գործողություններ, որոնք փաստացի ուղղված են եղել ազգային արժեհամակարգի և գործող հաստատությունների դեմ, և տարակուսանք, վրդովմունք ու զայրույթ են առաջացրել հանրության լայն շրջանակներում: Մասնավորապես՝

ա) Միավորվել են գործառութային և բովանդակային իմաստով էապես տարբերվող Կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի երեք նախարարությունները՝ մեկ նախարարության կազմում, դրանով վատթարացնելով յուրաքանչյուր առանձին ոլորտի պետական կառավարման կարողությունները:

բ) Կասեցվել է կրթական գերազացության ազգային ծրագիրը, ծրագրի իրականացման համար ստեղծված կազմակերպչական ենթակառուցվածքը կազմաքանդվել է, ծախսված պետական և մասնավոր միջոցները՝ փաստացի փոշիացվել:

գ) Լուծարվել է Կրթության ազգային ինստիտուտը, ԿԱԻ-ի կողմից իրականացվող և կասեցված այլ գործառույթների հետ միասին ընդհատվել է ուսուցիչների վերապատրաստման ամենամյա գործընթացը: Մոտ 8000 ուսուցիչ զրկվել է տարակարգ ստանալու և ֆինանսական որոշակի բարելավում ունենալու հնարավորությունից:

դ) Նախաձեռնվել է դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն», «Նախնական զինվորական պատրաստություն» և «Հայրենագիտություն» առարկաների դուրս բերումը, ինչպես նաև բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պարտադիրից հայեցողական դարձնելը:

ե) Անհասկանալի հիմնավորմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել ազգային արժեքների տեսակետից կասկածելի բովանդակությամբ ծրագրերին՝ մասնավորապես, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանմանը, և «Հուզանք ու զանգ» անվանումով սադրիչ ներկայացման փողոցային բեմականացմանը:

Ելնելով վերոնշյալից՝ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է կրթության, գիտության և մշակույթի բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մինչ այժմ որդեգրած քաղաքականությունը: Զորակցելով բողոքի դուրս եկած հայ երիտասարդությանը՝ ԱՕԿ խորհուրդը միաժամանակ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հիշյալ ոլորտներում հրաժարվել ազգային արժեհամակարգի խաթարմանը միտված գործողություններից, ձևավորել կրթական և մշակութային քաղաքականություն, որը նպատակամիտված է գործող ազգային հաստատությունների ամրապնդմանը, վերընթաց զարգացմանը, և հանրային համերաշխության վերականգմանը:

Որպես այդ ուղղությամբ առաջին քայլ՝ կոչ ենք անում ազատել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև դիտարկել արհեստականորեն ձևավորված ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը առնվազն երկու նախարարությունների վերակազմավորելու հնարավորությունը՝ յուրաքանչյուր ոլորտի պետական կառավարումը վստահելով գիտակ, իրենց ոլորտներում կայացած, և հանրության կողմից հարգանք վայելող գործիչների:

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930