Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը Aravot. am-ին տեղեկացրեց, որ Հին Աշխարհամասի առաջնությունը կայանալու է Լեհաստանում: «Մասնակցելու ենք երիտասարդների, վետերանների, հաշմանդամների առաջնություններին: Տրամադրությունը բարձր է, մարտական: Պանթեոնում հարգանքի տուրք ենք մատուցել լեգենդար Յուրի Վարդանյանի հիշատակին, ծաղկեպսակ դրել նաեւ Զորավար Անդրանիկի տուն-թանգարանում տեղադրված զորավարի կիսանդրուն»,-ասաց մեր զրուցակիցը:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն 28 մարզիկներ, որոնց թվում լինելու են Լեհաստանում բնակվող, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր Հովհաննես Յազիչյանը՝ 100 կգ քաշային կարգ, նույնպես Լեհաստանում բնակվող աշխարհի չեմպիոն Սեյրան Սիմոնյանը՝ 82,5 կգ, տակավին երիտասարդ, 17-ամյա Սասուն Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ