Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ մարդիկ ընտանիքներ են կորցնում». կյանքը կանանց բանտում

Նոյեմբեր 12,2019 22:55

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ապրում են ազատությունից զրկված կանայք: Նրանցից շատերն ազատազրկվելուց հետո տարիներով չեն տեսել իրենց երեխաներին, նրանք ինքնակամ հրաժարվել են տեսակցություններից, չեն ցանկանում երեխաներն ականատես լինեն մոր բանտային կյանքին:

«Այստեղ մարդիկ ընտանիքներ են կորցնում»,-ասում է ազատությունից զրկված Աղունիկը:

«Բա իմացա՞ք, Անոյին դատարանը մերժեց պայմանականը»,-մեր այցելության առաջին օրը, առաջին զրույցների ժամանակ կարի արտադրամասում հայտարարեց դատապարտված կանանցից մեկը: Բոլորը կարեկցանքով լցվեցին: Հաջորդը մյուս կինն է, տեսնես դատարանն ի՞նչ կորոշի:

Հաշվելով տարիները փշալարերով պատված տարածքում, կանայք դատարանի «բարեհաճությանը» մեկ անգամ էլ են սպասում՝ բալերն ու նկարագիրն ինչպե՞ս կգնահատվեն: Կալանավայրի անձնակազմից ու ղեկավարից է կախված ազատությունից զրկված կնոջ, իրենց բառամթերքով ասած՝ «կալենդար չնստելն» ու դրական բալեր ստանալը: Բայց իրենք էլ պետք է կարգ ու կանոնին համապատասխան վարք դրսեւորեն:

Կանայք ասում են, որ արդարադատությունն իրենց նկատմամբ խիստ է. «Չեն հիշում, որ մայր ենք, կին ենք…»:

Կանանց պատմություններին ծանոթացեք մուլտիմեդիա նախագծով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

https://readymag.com/1613482

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930