Hraparak.am. Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ կոնֆերանսին, որից հետո նա «վարպետաց դաս» ձևաչափով ելույթ ունեցավ Արցախի թեմայով: Ելույթից հետո, ինչպես արդեն հայտնել է Hraparak.am-ը, ՀՀ վարչապետին հարց ուղղեց մի ադրբեջանցի, որը հետո ներկայացավ որպես անկախ բլոգեր:
Հարցուպատասխանի ընթացքում նա նախ գրիչ նվիրեց Փաշինյանին, իսկ վերջում էլ մոտեցավ Հայաստանի վարչապետին ու խնդրեց լուսանկարվել նրա հետ: Նիկոլ Փաշինյանն էլ չմերժեց ադրբեջանցի բլոգերին: Այդ ընթացքում նրանք նաև մի քանի բառ փոխանակվեցին, ապա հրաժեշտ տվեցին: