ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն ասաց, որ շատ ՀՀԿ-ական երիտասարդներ մասնակցում են ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշման անցկացվող բողոքի ցույցերին:
«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հայկ Մամիջանյանն այս առիթով հստակեցրեց իր և կուսակցության դիրքորոշումը. «Մեր մոտեցումն այն է, որ խնդիրն Արայիկ Հարությունյանը չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ասել է, որ նույնիսկ, եթե տասը հազար մարդ դուրս գա փողոց, ես հրաժարականը չեմ ընդունելու: Պատասխանատվությունն իր վրա վերցրել է Նիկոլ Փաշինյանը»:
Խոսելով ՀՅԴ-ական երիտասարդների բողոքի ցույցերի մասին՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Իմ գործընկերները ոչ թե քաղաքական, այլ ազգային արժեքների պաշպանության խնդիր են լուծում: ՀՀԿ-ն, լինելով ցեղակրոն ուսմունքի հետևորդ, ազգային արժեքների պահպանման առաջամարտիկ, միշտ է զբաղվել ազգային արժեքների պահպանմամբ, մանավանդ այս վայրենի լիբերալիզմի ժամանակաշրջանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ