Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Հարությունյանը կարող է շատ հարցերի պատասխաններ տալ. Ռուբեն Սահակյան

Նոյեմբեր 12,2019 20:12

«Առանցքային անձանցից մեկն այս գործով, անձ, որը կապված է 0038 հրամանի հետ, դուք քրեական գործում չեք գտնի Միքայել Հարությունյանի ցուցմունքը, հարցաքննելու ձեւ չկար, գտնվում էր Մոսկվայում»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործի քննության ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:

Այս հայտարարությունը պաշտպանն արեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությանը միանալիս:

Պաշտպանը նկատեց`ՌԴ-ն Հատուկ քննչական ծառայությանը տեղեկացրել է, որ Միքայել Հարությունյանը այդ երկրում է, իրենց քաղաքացին է, սակայն չի հստակեցրել, թե որ թվականից է համարվում ՌԴ քաղաքացի, այն դեպքում, որ 2008-ին նա պաշտպանության նախարար էր։

«Գոյություն ունի փոխադարձ իրավական օգնության մասին կոնվենցիա, որի շրջանակներում նա կարող էր հարցաքննվել։ Եվ նա կարող էր շատ հարցերի պատասխանները տալ, որում այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը։ Միանգամից կանխորոշելով, որ կարող են վաղը տարածել, թե Ռոբերտ Քոչարյանն իր մեղքը գցում է Հարությունյանի վրա: Ոչ: Ռոբերտ Քոչարյանը միշտ ասել է, որ այն հրամանը, որ ստորագրել է Հարությունյանը, ընդունում է բոլոր դրույթները, չի ժխտում»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Մեղադրող դատախազներն այսօր չհասցրեցին դիրքորոշում հայտնել: Նիստը կշարունակվի նոյեմբերի 19-ին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930