«Ժողովուրդ, ձեզ ի՞նչ եղավ: Այս ամբիոնից դասական մանիպուլյացիայի դրսեւորումներ եղան այսօր: Ինչո՞ւ եք անձնավորում ամեն ինչ: Մենք ազգանուններ տվե՞լ ենք, ինչո՞ւ եք ազգանուններ տալիս: Մենք սկսե՞նք անձնավորել, հա՞…հիշեցնե՞մ, թե ով ինչ հ/կ-ում էր աշխատում ու ում շահերն էր պաշտպանում, հիշեցնե՞մ»,-ԱԺ ամբիոնից այսօր բղավեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ միասեռականության շուրջ մտահոգություններին հաջորդած «Իմ քայլի» պատգամավորների ելույթներին, որոնցում քննադատվում էին Պետրոսյանն ու ԲՀԿ-ն: «Այսօրվա ելույթների հալալ կեսը Պետրոսյան Գևորգի մասին էին: Հալա՜լ ա Պետրոսյան Գեւորին, հալա՜լ ա, որ կարողացավ մենակով օրակարգ բերել ու գմփցրնել: Ասեմ ավելին՝ խոսում եք ԲՀԿ-ի մասին՝ մոռանալով, որ ԲՀԿ-ն մեծությամբ երկրորդ ուժն է: Մեզ տրված քաղաքացիների ձայները չհարգելը սխալ է»,-հայտարարեց Արման Աբովյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ