«Զավեշտալի է և հաճելիորեն զարմանալի, որ իշխանական խմբակցությունը մի ամբողջ օր իր ամբողջ ուժն ու եռանդը կենտրոնացրեց ԲՀԿ-ի առանձին պատգամավորներին կամ խմբակցությանն անդրադառնալու համար»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ միասեռականության շուրջ մտահոգություններին հաջորդած «Իմ քայլի» պատգամավորների ելույթներին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Այստեղ հղումներ են արվում Ֆրեյդին եւ նրա վախերի տեսությանը: Ես էլ հղում անեմ մեկ այլ հայտնի հոգեբանի, որն ասում է՝ նա, ով քեզ նյարդայնացնում է, փաստացի կառավարում է քեզ: Եթե առաջնորդվենք այդ սկզբունքով, այսօրվա ներքաղաքական օրակարգում ԲՀԿ-ին քննարկելն ինչ-որ բան նշանակում էր»,-նկատի ունենալով «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանի ելույթը՝ ասաց Տոնոյանը:
Ինչ վերաբերում է «Իմ քայլի» դիտարկումներին, թե Գեւորգ Պետրոսյանի մտահոգությունները հիմնազուրկ են, որովհետեւ ՀՀ-ում մինչ օրս միասեռականները երեխա չեն որդեգրել եւ ամուսնություն չեն գրանցել, Իվետա Տոնոյանը նկատեց. «Բազմաթիվ երևույթներ են ի հայտ եկել, որոնց նախադեպը չի եղել. նախկինում տրանսգենդերները ոստիկանական բաժնի վրա չեն հարձակվել, ԿԳՄՍ նախարարն այլ սեռական կողմնորուշում ունեցող հայտնի անձի չի ընդունել, կառավարության շենքի մոտ գիշերով 1 տասնյակ կուբացի տրանսգենդերների զբոսանք տեղի չի ունեցել: Ու մի բան էլ, երբ խոսում եք ԲՀԿ-ի հետագծի մասին, հիշեցնեմ, որ ձեր հետագիծը Գյումրիից Երևան ճանապարհն է՝ ընդամենը 120 կմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Պարոնայք և տիկնայք քաղաքական գործիչներ,ՀԿ-ականեր,ընդիմադիրներ,ազգի համար ,,պայքարողներ,,,որքան շատ եք խոսում ,,այլասեռականների,,մասին ,որքան ավելի շատ եք ուշադրության կենտրոնում նրանց պահում,այնքան ավելի շատ մարդ է գայթակղվում այդ ուշադրության կենտրոնում հայտնվել:Խորհուրդ եմ տալիս այդ հարցերի քննարկումների ժամանակ քաղաքական ,,դիվիդենտներ,,չփնտրել և աաշխարհով մեկ չանել ձեր մոտեցումները,մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու…..