«Հիմա Գեւորգ Պետրոսյանին իրավունքի դաս եմ տալիս: Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով միասեռականների եւ սեռափոխվածների մասին ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի մտահոգություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«Գևորգ Պետրոսյանը դեռեւս ամռանը սպառնացել էր, որ թեժ աշնան շրջանակներում պատռելու է մեր դեմքը: Բայց առայժմ պատռվում են միայն նրա ձայնալարերը»,-նշեց Մաիրա Կարապետյանը: «Պարոն Պետրոսյան, առաջարկում եմ փակել թեժ աշնան ձեր օրակարգը և բացել ցուրտ ձմռան իրական օրակարգը, որտեղ քաղաքացիներին հետաքրքրում են ասֆալտը, ջրատարը, կրթվելու հնարավորությունը, այլ ոչ թե մարդկանց սեռականությունն ԱԺ դահլիճում քննարկելու միջոցով ինքնահաստատվելու օրակարգը»,-եզրափակեց Մարիա Կարապետյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ