Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ պատգամավորն արձագանքել է հայկական գերեզմանոցի վրա կառուցված զբոսայգու թեմային. Ermenihaber.am

Նոյեմբեր 12,2019 21:12

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդինի նահանգի Դարգեչիթ բնակավայրում` Թիրբիք անունով հայտնի տարածքում, ուր տեղակայված են հայկական և ասորական գերեզմանոցները ազգային զբոսայգի է կառուցվել:

Այս թեմային անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը:

Փայլանը, հիշեցնելով նախորդ տարի Վանի Էդրեմիթի (պատմ. Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան վրա կառուցված սանհանգույցի դեպքը, որը չնայած գործադրված բոլոր ջանքերին դեռևս կանգուն է, ասել է.

«Նախորդ տարի կրկին հայկական գերեզմանոցի վրա (Էդրեմիթի-խմբ.) համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը (իշխանությունների կողմից նշանակված-խմբ.) սանհանգույց էր կառուցել տվել: Չնայած այդ թեմայի շուրջ հանդիպեցի մշակույթի նախարարի հետ և վերջինս հրահանգեց, որպեսզի այն ապամոնտաժվի, այնուամենայնիվ այդ սանգահանգույցը մինչ օրս չի քանդվել»:

Նա նկատել է տվել, որ Թուրքիայում ամեն անպատիժ բան կրկնվում է:

«Մեզ համար, անշուշտ, շատ կարևոր է, որ մեր երեխաները խաղան պարտեզում, սակայն մեծ անբարեխղճություն է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այդ հողի տակ հանգչողների նկատմամբ: Կարծում ենք իրավիճակը կկարգավորվի, կամ էլ եթե այն կանաչապատ տարածքի վերածվի, ուրեմն այդ հողի տակ հանգչող հայերի հիշատակին կարևոր է, որ մի քար կամ խորհրդանիշ դրվի»,- նշել է Փայլանը:

Հայ պատգամավորի խոսքով` այդ զբոսայգում նույնպես չպետք է սանհանգույց լինի և որպես կանաչապատ տարածք պետք է պահպանվի:

Հիշեցնենք, որ  2016թ. մարտին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձը սկիզբ է դրել մի նախագծի, ըստ որի՝ հայկական և ասորական գերեզմանոցների տեղում պիտի կառուցվեր ազգային զբոսայգի և հարսանյաց սրահ։ Արդյունքում այդ նախագիծը կյանքի կոչվեց: Նախագծի իրականացման համար պետությունը հատկացրեց 1մլն 270 հազար թուրքական լիրա (220.000 դոլար):

Աղբյուր`    bianet.org/Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930