Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործընկերներիս հորդորում եմ չդառնալ այդ հիվանդության տարածողը». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 12,2019 17:15

«Վերջերս ոչ միայն հանրության շրջանում, այլեւ խորհրդարանում անհարկի ակտիվությամբ քննարկվում է նախկին իշխանության ստորագրած Ստամբուլյան կոնվենցիան, ընդ որում՝ ոչ թե բուն կոնվենցիան, այլ դրա անվան տակ՝ մեզ համար խորթ երեւույթներ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց. «Խոսում ենք մի հիվանդության մասին, որն անհատի մոտ որքան աննկատ առաջանում, նույնքան աննկատ էլ հեռանում է եւ չունի ժառանգաբար փոխանցվելու հատկություն: Դրա բուժման խնդիրը բացառապես ժամանակային եւ սերնդային է: Այս թեմային վերաբերող քննարկումներին արհեստածին են, եւ անտեղի թափ հաղորդելով՝ փորձ է արվում խթանելու հիվանդության տարածումը: Ստացվում է, որ ընդունում ենք նաեւ հանրության շրջանում տվյալ խնդրի արդիականությունը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Կոչ եմ անում դուրս բերել այս արհեստական օրակարգը ոչ միայն խորհրդարանից, այլեւ ՀՀ սահմաններից, որովհետեւ մեր երկրում չունենք նման խնդիր, այն էլ՝ իրավական կարգավորման համատեքստում: Գործընկերներիս հորդորում եմ չդառնալ այդ հիվանդության տարածողը, որովհետեւ այդ դեպքում կարող են անգիտակցաբար դառնալ նաեւ դրա կրողը, ինչպես բժիշկը կարող է բուժելու ընթացքում հիվանդից վարակվել որեւէ հիվանդությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930