Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք գտնում ենք անընդունելի այն սեռական օրակարգը, որը այս կամ այն ձեւ ներգցվում է տեղեկատվական դաշտ. Արման Աբովյանն ում է մեղադրում

Նոյեմբեր 12,2019 16:18

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ նույնասեռականների եւ սեռափոխված անձանց ամուսնությունները արգելելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ նմանօրինակ նախագծերը քաղաքական նպատակ ունեն, ինչպես նաեւ սպառնաց հիշեցնել ԲՀԿ-ի անցյալը: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն արձագանքեց. «Դե եթե մենք էլ սկսենք հիշեցնել ով… լավ չի լինի, էլի»:

Թե կոնկրետ ի՞նչ պետք է հիշեցնեն Ալեն Սիմոնյանին՝ Աբովյանը էլ չմանրամասնեց, ասելով, որ «ոչ հիմա». «Քաղաքական պայքար է գնում, ամեն օր այդ ուժի ներկայացուցիչը խոսում է, մեղադրանքներ է հնչեցնում, դա իր տեսլականն է, ճիշտ կլինի իրեն հարցնեք, մենք խնդիր չունենք քաղաքական դիվիդենտներ շահենք»:

Հարցին՝ իսկապե՞ս մտավախություն կա, որ նույնասեռական զույգերը այսօր Հայաստանում կարող են երեխա որդեգրել, որ նման օրենքի նախագիծ եք բերել՝ Աբովյանը պատասխանեց, որ գոյություն ունեն կանխարգելիչ քայլեր, հետո կարող է ուշ լինել. «Այստեղ խնդիրն այն է, որ գնում է իրավական ընթացք, օրենսդրական ընթացք, մենք մեր տեսլականն ենք արտահայտում: Մենք գտնում ենք անընդունելի բոլոր այն սեռական օրակարգը, որը այս կամ այն ձեւ ներգցվում է տեղեկատվական դաշտ»:

Մեր զարմանքին, որ ո՞ւմ եք ասում, դուք եք գցում այդ օրակարգը տեղեկատվական դաշտ, դուք եք նման նախագծեր դնում շրջանառության մեջ՝ Արման Աբովյանը պատասխանեց. «Չէ, դուք եք գցում: Ես հասկանում եմ հարցի էությունը, հասկանում եմ նույնիսկ կոնտեքստը սադրիչ: Գոյություն ունի կանխարգելիչ քայլերի տրամաբանություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930