ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթին հաջորդած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կոշտ արձագանքից հետո ԱԺ-ում լուր տարածվեց, որ Գագիկ Ծառուկյանը Գեւորգ Պետրոսյանին տարավ ու երկուսն էլ ԱԺ շենքից բացակայում են:
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հարցին, թե ո՞ւր տարավ Ծառուկյանը Գեւորգ Պետրոսյանին, ինչո՞ւ լքեցին ԱԺ նիստը՝ պատասխանեց, որ Գեւորգ Պետրոսյանը Դեմիրճյան փողոցում հանդիպում ուներ, պայմանավորվածություն ուներ, դրա համար է գնացել. «Ոչ մի արտառոց խնդիր չկա»:
Լրագրողները փոխանցեցին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն ասաց՝ վստահ ենք, պարոն Ծառուկյանը լուրջ խոսակցություն է այս պահին ունենում Գեւորգ Պետրոսյանի հետ, ինչո՞ւ էին վստահ, ինչ-որ բա՞ն գիտեին, նման խոսակցություն եղե՞լ է՝ Արման Աբովյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, տեղեկություններ չունեմ: Ըստ էության, երեւի մեր գործընկերների ենթադրությունների դաշտից է»:
Ասում են՝ Գեւորգ Պետրոսյանն իր նախագծերով արջի ծառայություն է մատուցում Ծառուկյանին, համամի՞տ եք՝ Աբովյանը պատասխանեց. «Գոյություն ունեն տեսլականներ: Ես հիմա զերծ կմնամ մեկնաբանել, թե ով ում ինչ ծառայություն է մատուցում: Կարող եմ ասել, որ ԲՀԿ ֆրակցիան լիովին կիսում է Գեւորգ Պետրոսյանի դիրքորոշումը այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվում են: Հասկանում ենք, շատ էմոցիոնալ, լարված թեմաներ են, պետք չի փնտրել ենթատեքստեր այս կամ այն կողմի: Գոյություն ունի պարզ, հստակ դիրքորոշում, մեր գործընկերներն իրենց դիրքորոշումը արտահայտեցին: Ազգային ժողով է, ես այստեղ արտառոց որեւէ բան չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ