Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զավեն Հարությունյանը` ցուցարարներին. «Փողոցային խուլիգանի նման եք խոսում»

Նոյեմբեր 12,2019 15:42

«Ուսանողներ կան, որ ուզում են դաս անել, դուք դասերը խանգարում եք, էս ինչ աղմուկ եք անում, փողոցային խուլիգանի նման եք խոսում…»,-ցուցարար ուսանողներից մի քանիսին ասաց ԵՊՀ դասախոս Զավեն Հարությունյանը, որոնք նրա հետ անհարգալից խոսեցին:

«Ես չեմ կարծում, որ վիճակն այնքան ծայրահեղ է, որ պետք է դասադուլներ անել…Սա իմ համոզմունքն է որպես երկար տարիների մանկավարժ, որպես մտավորական…Ես հարգում եմ ուսանողներին, միշտ ակտիվ եմ եղել, ուսանողների կողքին եմ եղել, սակայն կարծում եմ, որ դեռ այս ծայրահեղ ձեւի ժամանակը չէ…Ես սրա տակ տեսնում եմ քաղաքական մանիպուլյացիաներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Ես ինքս դառը փորձ ունեմ այստեղ, թե ինչպես որոշ դասախոսական խմբեր մանիպուլյացիայի են ենթարկում ուսանողներին, ամենատարբեր առիթներով նրանց ոտքի են հանում ու մոլորության մեջ գցում: Ես քանի անգամ խոսել եմ ուսանողների հետ, ոչ բոլորն են համաձայն…ԵՊՀ-ի բոլոր ուսանողները դուրս չեն եկել… Կարող է տեսակետը կիսեն, բայց վստահ լինեն, որ քննարկում է պետք, ուրեմն դուք հիմա ինձ` Զավեն Հարությունյանին, որ Խրիմյան հայրիկի տոհմածառից է, ուզում եք ասել, որ ավելի հայրենասեր եք, քան ե՞ս, ես իմ գեներով եմ հայրենասեր»,-նեղսրտեց դասախոսը:

Նրա համոզմամբ, պետք է երկխոսության գնալ. «Երբ երկխոսության բոլոր փուլերով անցնելուց հետո պարզվի, որ պահանջները չեն իրականացել, այդ դեպքում ես էլ կմիանամ այս շարժմանը…Ցավոք, ձեւապաշտությունը դարձել է խրոնիկ հիվանդություն, որեւէ հայ մարդ, հայոց լեզվի դեմ չի կարող լինել…Կատեգորիկ հարցեր առաջ քաշելու մասին չէ խոսքը, պետք է քննարկել, հրավիրել նախարարին: Ես որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, փորձել եմ լինել արդարամիտ մտավորական»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    արդեօք ումի՞ց սովորեցին, բարձրագոյն օրինակը առին, որ այդպէս խօսին, այսպէս վարուին… եւ այդպէսով տեղ հասնին…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930