Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱԺ նախագահին պետք է իրավունք տալ ներկայացնելու ԱԺ-ի հավաքական կամքն Անվտանգության խորհրդում». պատգամավոր

Նոյեմբեր 12,2019 15:29

ԱԺ հերթական նիստում այսօր պատգամավորները քննարկում են «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած օրինագիծը, որով ԱԺ նախագահին մշտապես իրավունք է տրվում մասնակցելու ՀՀ Անվտանգության խորհրդի նիստերին: «Նրան քվեարկության իրավունք չի տրվում: Դա կարող են անել միայն ԱԽ անդամները, բայց ԱԺ նախագահն իրավունք ունի ներկայացնելու առաջարկներ՝ քննարկվելիք հարցերի եւ օրակարգի վերաբերյալ»,-ներկայացնելով օրինագիծը՝ ասաց Աննա Կարապետյանը:  Նրա խոսքով՝ ԱԺ նախագահը գերկարեւոր պաշտոն է եւ պետք է ունենա այդ իրավունքը. «Նա պետք է ներկայացնի ԱԺ-ի հավաքական կամքն ԱԽ-ում»:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց. «Ի՞նչ ասել է «հավաքական կամք»: Եթե նման կամքի մասին ենք խոսում, պետք է դիտարկենք նաեւ խմբակցության ղեկավարներին եւ ՀՀ նախագահին ԱԽ-ում ներառելու հարցը»: Աննա Կարապետյանն արձագանքեց. «Եթե ինձ մնար, կասեի, որ ԱԺ պետաիրավական, պաշտպանության եւ անվտանգության, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները, ինչպես նաեւ՝ խմբակցությունների ղեկավարները եւս կունենային այդ հնարավորությունը: Բայց սահմանադրությամբ նման լիազորություն տրված է ԱԺ նախագահին միայն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930