«Տպավորություն է, որ այս ամբիոնից արդեն սպառնալիքներ են հնչում, որ եթե այսպես չլինի, ուրեմն այնպես կլինի, ուրեմն սա կանենք, նա կանենք…կոռեկտ չէ»,-ԱԺ հերթական նիստում այսօր անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ կուսակցության շուրջ քննարկումներին, ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում որեւէ մեկը չի վաստակել: Հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը ձեր հիշողությունից փոքր է»,-հայտարարեց Զոհրաբյանը:
Նրա խոսքով. «Այս տգեղ խոսակցությունը հարիր չէ այս խորհրդարանին: Ի՞նչ է պատահել: Գեւորգ Պետրոսյանը կարծիք է հայտնել: Տղամարդ պատգամավորն այս պահին դահլիճում չէ, իսկ մյուս տղամարդ պատգամավորները քննարկում են նրան: Սա ճի՞շտ է: Եթե համաձայն չեք կարծիքի հետ, դա չի նշանակում, որ այդ կարծիքը գոյություն ունենալու իրավունք չունի: Սպառնալիքներ հնչեցնելը մանկամտություն է»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հայտարարեց. «Գեւորգ Պետրոսյանը դահլիճում պետք է լինի, վեր կենում-գնում է, դրան էլ մենք պետք է հետեւե՞նք…»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ