Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանողությունը շատ ավելի լուրջ պատկերացումներ ունի Ազգային Պետություն կառուցելու մասին, քան վարչապետը». Լիկա Թումանյան

Նոյեմբեր 12,2019 14:47

«Վարչապետը եւ ներկայիս կառավարությունը բնավ ազգային պետություն կառուցելու նպատակ եւ մտադրություն չունի: Որովհետեւ այն բոլոր օրինագծերը եւ նպատակները, որ մենք տեսնում ենք այսօր, մեզ հեռացնում են Ազգային Պետությունից, անձնակենտրոն են դարձնում, գուցե, արեւմուտքի համար առաջադիմական են դարձնում, բայց մեզ հեռացնում են մեր ինքնությունից», – ասաց «Ադեկվատ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը եւ նշեց նաեւ. «Եթե մենք խոսում ենք անձնավորված մոտեցումների մասին, երբ որ վարչապետն ասում է՝ հայոց լեզուն, գրականությունը ումի՞ց եք պաշտպանում՝  ինձնի՞ց, նա խնդիրն իջեցնում է անձնայինի: Այստեղ խոսքը ոչ թե կառավարող օղակ եւ հասարակություն, այլ՝ անձերի միջեւ  հարաբերությունների մասին է: Երբ իջեցնում ենք անձնայինի, երբ առհասարակ լսում ենք պիտակավորումներ՝ առաջադեմ, հետադիմական, սեւեր, սպիտակներ եւ այլն, սա ատելության խոսքի դրսեւորումներից մեկն է, ատելության խոսքի քարոզչություն: Ես մի անգամ արդեն ասել եմ՝ իմ համար դա նույնպես զարմանալի չէ: Ներկայիս իշխող կուսակցությունն իմ համար ուղղակի ատելության կուսակցություն է, սերմանում եւ տարածում է հասարակության տարբեր շերտերի միջեւ ատելություն՝ իրար նկատմամբ, եւ ոչ թե իշխանության, որպեսզի տրոհի եւ կարողանա այդ քաոսը կառավարելի դարձնել:

Ես ուսանող աղջիկներից եւ տղաներից փողոցներում նման հմտություններ չէի սպասում: Ավելին ասեմ, ինձ ուրախացնում է, որ մենք այսօր ի դեմս ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ շարքային ուսանողների, ունենք մի հատված, որը դեմ է դուրս եկել այդ երեւույթներին եւ պայքարը վարում է թե փողոցային ճանապարհով, թե քաղաքական ճանապարհով, թե հասարակական ճանապարհով: Ուսանողությունը հասարակության շատ լայն հատվածն է եւ Աստված մի արասցե՝ ջղայնացնել այդ զանգվածին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Գուցե գրեիք ով է ԼԻԿԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ?????????????? Թե պետք է նախորդ նյութերը կարդանք, ու հասկանանք????

    Ես այս աղջկան հիշում եմ Կենտրոն հեռուստաընկերությունից, լուրեր էր վարում ու անունը Լիլիթ էր:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930