Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարությունը:
«Սպանվել է պաղեստինցի և կին, ևս երկու մարդ վիրավորվել են Գազայի հատվածի արևելքում՝ ալ-Շեջայա արևելյան հատվածում տան վրա Իսրայելի հասցրած հարվածից»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
«Մենք հենց նոր հարված հասցրինք Գազայում «Իսլամական ջիհադի» հրամանատարի Բահա Աբու ալ Աթայի տան վրա: Ալ-Աթան ուղղակիորեն պատասխանատու էր իսրայելցի խաղաղ բնակիչների և զինվորականների սպանության համար»,- ասվում է Իսրայելի բանակային ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Իսլամական ջիհադն» իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով հրամանատարի սպանության լուրը:
Կարդացեք նաև
Հաղորդվում է, որ Իսրայելի հասցրած հարվածից հետո Գազայի հատվածում դպրոցներում դադարեցվել են դասերը:
Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստին» տեղեկություն տարածեց, որ Իսրայելում լսվել են հնարավոր հրթիռային հարվածի ազդանշաններ: Իսրայելի մայրաքաղաքում և հարավային շրջաններում ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ