«Նախարարությունում անառողջ մթնոլորտ չկա, նախարարությունում լավ աշխատանքային մթնոլորտ է տիրում, բոլոր նախարարություններում էլ կադրային փոփոխություններ տեղի են ունենում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին՝ փոխնախարար Աննա Վարդապետյանի հրաժարականի անակնկալ դիմումի հետ կապված:
Թե ո՞րն է պատճառը, որ պրոֆեսիոնալ կադրը լքում է նախարարությունը՝ Գրիգորյանը ի պատասխան հորդորեց Վարդապետյանին հարցնել. «Նախարարության մեկնաբանությունը հետեւյալն է՝ պլանավորվում են որոշակի կառուցվածքային փոփոխություններ եւ դրանով պայմանավորված՝ հնարավոր են հետեւյալ փոփոխությունները»:
Հնարավո՞ր է մյուս նախարարներն էլ հրաժարական տան՝ Գրիգորյանն ասաց, որ չի պլանավորվում, այլ կադրերի կրճատման մասին ասաց, որ չի կարող ոչինչ ասել: Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով՝ Աննա Վարդապետյանը շատ լավ մարդ է ու պրոֆեսիոնալ. «Կառուցվածքային փոփոխությունները ենթադրում են նաեւ որոշակի գործառութային փոփոխություններ, ինչի մասին կհայտարարվի»: Նա ասաց, որ Աննա Վարդապետյանի փոխարեն այլ փոխնախարարի են աշխատանքի ընդունելու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լավ մարդուց և պրոֆեսիոնալից ավելի լավ մարդ և պրոֆեսիոնալ էլ կա…բա?