ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նախագծերը նույնասեռականների ու սեռափոխված անձանց ամուսնության, նույնասեռականների ընտանիքներից երեխա որդեգրելու արգելքի մասին բանավեճի առիթ դարձան:
Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցին, թե ի՞նչ տեսակետ ունի Գեւորգ Պետրոսյանի բարձրաձայնած խնդրի մասին՝ պատասխանեց, որ նման խնդրի մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ. «Ամեն անգամ նման հարցի շուրջ աղմուկ բարձրացնելով՝ ավելի մեծ կարեւորություն ու ավելի մեծ ուշադրություն է գրավում այդ հարցը: Որեւէ նման խնդիր չկա: Գեւորգ Պետրոսյանը նախագիծ էր բերել, որով ուզում էր արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը, բայց Հայաստանի պատմության մեջ չի եղել այդպիսի դեպք, որ միասեռականները երեխա որդեգրեն: Բերել է նախագիծ գոյություն չունեցող խնդրի մասին ու անընդհատ շահարկում է»:
Հարցին՝ որ չի եղել, նշանակում է չի էլ լինի՞՝ նա պատասխանեց. «Եթե 25 տարվա մեջ չի եղել…»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ