Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրապահները եկել են զորքով, զինված՝ մարդկանց խփել են, ահաբեկել՝ ստեղից մարդ պետք է կենդանի դուրս չգա». Վրեժ Խուրշուդյան

Նոյեմբեր 12,2019 14:59
spanutyun

«Թալին» ՋՕ ընկերության գործադիր տնօրեն Վրեժ Խուրշուդյանը Aravot.am-ին որոշ մանրամասներ պատմեց նախօրեին իրենց ընկերության շենքի բակում տեղի ունեցած զինված միջադեպից:

Հիշեցնենք, որ  2019թ. նոյեմբերի 07-ին` ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, Քարակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թալին» ՋՕ ընկերության շինության դիմաց, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչներ Սափեյան եղբայրները, ինչպես նաև վերջինիս հորեղբոր որդիները վիճաբանել են իր հետ, ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն, իսկ նրանցից մեկը «Վինչեստր»-ին նմանվող հրազենից կրակել է օդ և ևս երեք անգամ էլ կրակել իր ուղղությամբ:

«Անդրանիկ Սափեյանը դիմել է, մեզ մոտ աշխատելու  ցանկություն հայտնել, ընդառաջել ենք: Իմ աշխատակազմով որոշել ենք՝ մեզ փոխտնօրեն է պետք, վերադասի հետ էլ համաձայնեցրել ենք: Դեպքի օրը  պետք է հաստատվեր Անդրանիկի նշանակումը, աշխատակազմին հավաքել էի՝ նրան փոխտնօրենի պաշտոնում  ներկայացնեի: Բայց հանկարծ տարբեր գյուղերից ջրօգտագործողներ հավաքվեցին, սկսեցին բողոքել, թե փոխանակ կրճատումներ անեք, հաստիքներ եք ուռճացնում, դրա համար էլ մեր փողերը ուշ ենք ստանում:  Անդրանիկն էլ ներկա է եղել այդ ամենին: Այն երիտասարդը, որը հաղորդում է ներկայացրել, թե իր վրա կրակել են, մեր ընկերության աշխատակից է, Սափեյանի նշանակման հարցը վերադասի հետ համաձայնեցնելու ժամանակ ներկա է  եղել, ոչ մի բան չի ասել այդ օրը, չի բողոքել»,- պատմեց Վրեժ Խուրշուդյանը:

Նա վստահեցրեց, որ Սափեյանի նշանակումից դժգոհողները ոչ մի վիրավորական խոսք չեն ասել նրա հասցեին. «Ասել են՝ մենք քո դեմ բան չունենք, դեմ ենք հաստիքների բացմանը»:

Մեր դիտարկմանը, թե Անդրանիկ Սափեյանն ունի կասկածներ, որ իր նշանակումը ձեր սրտով չէր, մեր զրուցակիցը արձագանքեց. «Անդրանիկը, եթե նման բան է ասել, որ տնօրենը համաձայն չէ կամ կազմակերպել է բողոքը, ամոթ իրեն: Ես նեղացած եմ, որ նման բաներ է ասել, ես իրեն շատ լավ ընդունել եմ, ժողովրդի մոտ էլ եմ ասել, որ իմ իրավունքն է, ես եմ նշանակում նրան փոխտնօրեն: Ժողովրդին  մի ժամ համոզել եմ, բայց նրանք անդրդվելի էին,  զանգեցի վերադասին, ասացի՝ այսպիսի դրություն է, նրանք էլ ասացին՝ հրաման մի տուր, մինչեւ հետո կորոշենք՝ ինչ անենք: Դրանից հետո նրանք դուրս են եկել իմ աշխատասենյակից:  Ու զարմանալի է՝ ոնց եղավ , որ Սափեյանի կողմնակիցները Արթենից, Արագածից, Աշնակից, Լուսակնից, Թալինից տարբեր տեղերից այդքան մարդ միանագամից եկան, լցվեցին այստեղ, մեքենաներով փակեցին բողոքողների ճամփեն: Ինձ պատմել են, որ եկողները երկրապահներ են եղել,  զորքով, զինված եկել են մեր ընկերության շենքի մուտքի մոտ, փակել են ու սկսել բողոքողներին խփել: Մտածում եմ՝ երեւի իրենց էր պետք, որ մարդկանց վախեցնեին զենքով: Առանց խոսելու բողոքողներին խփել են, ահաբեկել են՝ ստեղից մարդ պետք  կենդանի դուրս չգա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930