Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ամենաավանդապաշտ եւ ամենաաշխարհիկ իշխանությունն ենք». Ալեն Սիմոնյանը «բոլոլա սարքելու» միտում է տեսնում

Նոյեմբեր 12,2019 12:46

«Ախր այստեղ խնդիրն այլ բանում է՝ բոլոլա սարքելու, օրակարգի մեջ թեմա գցելու…»,-ԱԺ հերթական նիստում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ միասեռականներին եւ սեռափոխված անձանց վերաբերող օրինագծերի մերժմանը եւ դրա շուրջ քննարկումներին:

Սիմոնյանը նշեց. «Հեղափոխություններից հետո ընդունված է, որ ազգայնական սուր թեմաների շուրջ ալիք է բարձրանում: Նպատակը մեկն է:  Հայության հետ կապ չունեցող եւ միաժամանակ՝ թուրքական եւ վատ մշակույթն ունենալով ներսում՝ շատերը փորձում են «Իմ քայլի» այն մարդկանց, որոնք դրսում են սովորել եւ վերադարձել ՀՀ-ն հզորացնելու, սարքել սատանայապաշտ, այլասերված»:

Հիշեցնենք, որ հատկապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձի շուրջ են նման քննարկումներ ընթանում: Նրա հրաժարականը պահանջող ուսանողները պնդում են, որ նրա քաղաքականությունը միտված է ազգայինը ոչնչացնելուն եւ միասեռականությունը պաշտպանելուն:

Ալեն Սիմոնյանի խոսքով. «Նպատակը քաղաքական է: Թող բոլորը հիշեն՝ ՀՀ իշխանությունը եւ «Իմ քայլը» խմբակցությունն ամենահայկական, ամենաավանդապաշտ եւ միաժամանակ՝ ամենաաշխարհիկ, ամենա-ամենա իշխանությունն է: Հռոմի պապից կաթոլիկ լինել մի փորձեք, այլապես պատմությունը հետ կթերթենք եւ ցույց կտանք, թե ով որտեղ ինչպես է քվեարկել եւ ինչ է արել: ՀՀ քաղաքացին արդեն գիտի դա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930