Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովին

Նոյեմբեր 12,2019 12:41

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանն այն մասին, որ Արցախի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար:

«Ինչպես մենք միշտ նշել ենք, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այդ շրջանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղի իրենց տներ կարող է իրական հնարավորություններ  բացել հակամարտության լուծման համար՝ Ադրբեջանի սահմաններում, բարձր մակարդակի ինքնավարության կարգավիճակի հիման վրա, որը նախատեսում է երկու՝ հայկական և ադրբեջանական համայնքների գոյակցություն խաղաղության և անվտանգության պայմաններում»,- ասել է Աբդուլլաևան:

Նա պնդել է, որ դրա համար առաջին հերթին պետք է առարկայական բանակցություններ տեղի ունենան հակամարտության կարգավորման ուղղությամբ, և «հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Lեռնային Ղարաբաղի և Ադրբեջանին հարող 7 շրջանները»:

Հիշեցնենք պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր. «Ուզում եմ նշել, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նա կրկին ընդգծեց, որ ցանկացած որոշում պետք է ներկայացնի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների հետաքրքրությունները։ Սրա հետ դժվար է չհամաձայնել»,–ասաց Լավրովը։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930