Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի փակեց 10 անուն ամսագիր՝ հասցեագրված դպրոցին, այդ թվում՝ «Հայոց լեզու եւ գրականություն» ամսագիրը. Դավիթ Գասպարյան. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 12,2019 12:34

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 11-ին վերսկսել են դասադուլը՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ դա ուսանողական, երիտասարդական շարժում է՝ հանուն հայոց լեզվի, գրականության, պատմության պաշտպանության։ Նրանք դեմ են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր նախագծին, համաձայն որի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու։ Նշենք, որ օրինագիծը դեռ չի դրվել հանրային քննարկման։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հետ։

– Պարոն Գասպարյան, ինչպե՞ս եք վերաբերվում նախարարության կողմից մշակված նոր նախագծին, ո՞րն է թեմայի շուրջ Ձեր դիրքորոշումը։

– Մենք ողջունեցինք հեղափոխությունը լավ եւ ավելի լավ ժամանակների համար, բայց Արայիկ Հարությունյանի հերթական քայլերը չեն բխում ազգանպաստ գործունեությունից։ Նա փակեց Կրթության ազգային ինստիտուտը՝ 10 մասնաճյուղերով. 400 հոգի մնաց անգործ, փակեց 10 անուն ամսագիր՝ հասցեագրված դպրոցին, այդ թվում՝ «Հայոց լեզու եւ գրականություն» ամսագիրը, որի խմբագիրը ես էի։ Ընդ որում, 2018-ի համար ամսագրերը ֆինանսավորված են եղել։ Ինչու՞ չտպագրվեց…

Մել Դալուզյանի դեմ անձնապես որեւէ խնդիր չունեմ, բայց ֆինանսավորելը նրան նվիրված ֆիլմը համարում եմ ամոթալի, մենք ի՞նչ ենք պրոպագանդում, ի՞նչ ենք քարոզում։ Նախարարության կողմից ֆինանսավորված «Հուզանք ու զանգ» ներկայացումից գերատեսչությունն ինքը պատկերացում չի ունեցել… Ինքս ազատ արվեստին, նորարարությանը կողմնակից մարդ եմ, եւ ամբողջ գործունեությունս դրա վկայությունն է, բայց այդ խայտառակությունը կապ չուներ ոչ միայն արվեստի, այլեւ ազատ արվեստի հետ։ Հիմա էլ առաջ է քաշվում նոր նախագիծ, ըստ որի բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930