Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են վիճել Սիմիդյանն ու Աթաբեկյանը՝ ԱԺ միջանցքում. Աթաբեկյանը վստահեցնում է, որ պատճառն անձնական է

Նոյեմբեր 12,2019 12:29

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ միջանցքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Վարդան Աթաբեկյանը վիճել էին: Սիմիդյանը պարզաբանել էր, որ աշխատանքային հարցի շուրջ է եղել վեճի թեման, սակայն քիչ առաջ Վարդան Աթաբեկյանը այլ պարզաբանում տվեց:

Հարցին՝ ի՞նչ վիճաբանություն էր, գուցե պարզաբանեք, որ երեւակայության գիրկը չընկնենք՝ Աթաբեկյանը պատասխանեց. «Անձնական»: Զարմանքին, որ ո՞նց, ԱԺ-ում անձնական հաշիվնե՞ր եք մաքրում, ԱԺ-ն անձնական հաշիվների տեղ չի՝ պատգամավորը պատասխանեց. «Հա՞, որտե՞ղ է էդ գրած»:

Նրա խոսքով՝ իրենց վեճը ԱԺ-ում քննարկվող հարցի հետ կապ չուներ: Մենք ճշտեցինք՝ նույնասեռականների հետ բացարձակ կապ չունե՞ր ձեր վիճաբանությունը՝ Աթաբեկյանը պատասխանեց. «Չէ, չուներ»:

Իսկ թե ինչո՞ւ եւ ինչի՞ց այդպես բռնկվեցին ու նիստերի դահլիճից դուրս եկան՝ նա չպարզաբանեց, ասաց՝ «հետո» ու մտավ դահլիճ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930