Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է. Դատախազություն

Նոյեմբեր 12,2019 12:17

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով (որով 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով) վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված քննչական և այլ դատավարական անհրաժեշտ գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ քննարկել վերջինս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ դատարանի որոշմամբ նշվող հիմքերի առկայության շարունակականությունը:

Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճենների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ:

Որոշման պատճենն ուղարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դրա կատարումն ապահովելու նպատակով:

Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գլխավոր դատախազի խորհրդական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930