Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ես չգիտեմ՝ Լավրովն ում է ակնարկում. Դավիթ Բաբայան. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 12,2019 11:50

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն Լավրովի հայտարարությունների վերաբերյալ Արցախում։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։

– Պարոն Բաբայան, Լավրովը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե պետք է այնպիսի լուծում, որն ընդունելի է բոլորի համար։ Ինչպե՞ս եք արձագանքում Լավրովի հայտարարությանը։

– Առանց Արցախի անմիջական մասնակցության հնարավոր չէ կարգավորել Արցախյան հակամարտության հարցը։ Եվ դա պետք է տեղի ունենա բոլոր հարթություններում. այլ ոչ թե միանանք եւ ինչ-որ մի պահի Ադրբեջանի քմահաճույքի հետեւանքով դուրս մղվենք։ Սա շատ կարեւոր է, եւ մեզ համար չափազանց բարենպաստ մթնոլորտ է ձեւավորվել։

Լավրովի խոսքերի մեջ որեւէ սխալ բան չկա, մենք էլ ենք այդ մասին միշտ խոսում։ Պաշտոնական Ստեփանակերտը նման գաղափար տարիներ շարունակ է առաջ քաշել եւ ասել, որ կարգավորման համար անհրաժեշտ է ժողովուրդների միջեւ պատմական հաշտության կնքումը։ Եթե որեւէ որոշում ընդունելի չլինի Ադրբեջանի համար, ինչպես կարող են իրենք ընդունել։

Այս պահին Ադրբեջանը որեւէ կերպ պատրաստ չէ, եւ հայատյացությունն իրենց մոտ մնում է հիմնական գաղափարախոսություն, իսկ դա լավ բանի չի բերում։

– Լավրովը հայտարարեց, թե նախկին նախագահներից մեկի մեղքով է եղել, որ Արցախը դուրս է մնացել բանակցային սեղանից։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։

– Մենք այդ հարցին բազմիցս արձագանքել ենք։ Այստեղ խոսքը չի գնում նրան, թե ով է դա որոշել, ինչու միջազգային հանրությունը չի արձագանքել, եթե այդ որոշումը կայացվել է հիմնադիր գագաթաժողովի ժամանակ եւ բոլոր երկրները կողմ են եղել, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք բանակցային կողմ՝ Արցախ, Հայաստան, Ադրբեջան։ Եթե անգամ ինչ-որ մի գործիչ այդպիսի որոշում կայացնի, պետք է միջազգային հանրությունն արձագանքեր, ո՞նց են թողել՝ մեկ հոգի բեկանի միջազգային կառույցի որոշումը։ Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն է շահարկում եւ ինքն է ցանկանում, որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին։

– Ռոբերտ Քոչարյանի՞ն է արդյոք ակնարկում։

– Գիտեք, ես չգիտեմ՝ ում է ակնարկում։ Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել՝ անկախ ամեն ինչից։ Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում։ Եվ բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ անհատը այդ հարցը կարգավորել։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930