Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումների մասին հաղորդագրություններ են տարածում, սակայն մեղադրանքի հասցեատիրոջը չեն հրավիրում՝ բացատրություն վերցնելու. «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2019 11:39

Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է այնպես, ինչպես լրագրողները. «Ավել լուր չունեմ, եւ ինձ համար սա շատ անսպասելի ու անհասկանալի է»։

Այս գործի շրջանակներում որեւէ հարցում պարզաբանում չի՞ տվել։ «Դատախազությունից ես որեւիցե բան չեմ ստացել, չգիտեմ ինչի մասին է խոսքը, ես հույս ունեմ, որ սա թյուրիմացություն է»։ Թե այդ թյուրիմացությունն ինչի հետ կարող է կապված լինել, Աղամյանն ասաց. «Բոլորովին չեմ հասկանում… ինձ ասացին, որ 50 մլն-ի մասին է խոսքը, բայց Նկարիչների միության համար 50 մլն-ն ֆանտաստիկա է»։

Հարցին, թե իրեն դեռ հարցաքննության չե՞ն կանչել, Աղամյանը կրկնեց. «Այդ լուրը ես լսել եմ ձեզ նման, ոչինչ ավել»։

Զարմանալի է, թե ինչպես են աշխատում քննիչները, որոնք մեղադրանք են առաջադրում, խախտումների մասին հաղորդագրություններ տարածում, սակայն մեղադրանքի հասցեատիրոջը չեն հրավիրում՝ բացատրություն վերցնելու, հարցաքննելու։

Անդրադառնալով իր պաշտոնավարման մեկ տարվան, միության նոր նախագահ Սուրեն Սաֆարյանն ընդգծեց, որ միությունը նախորդից ինքը ժառանգել է 18 մլն պարտքով, ավելին՝ միության հաշիվների վրա կալանք էր դրված։ Այդ խնդրով նա հանդիպում է ունեցել վարչապետի հետ, ու կարճ ժամանակահատվածում հարցին լուծում է տրվել։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930