Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամա Դիենգի ուշադրությունը հրավիրելով Սիրիայում հայ հոգևորականների սպանությանը` Մհեր Մարգարյանը դատապարտեց այդ ոճրագործությունը՝ որպես կրոնական և ազգային պատկանելության վրա հիմնված հանցանք

Նոյեմբեր 12,2019 13:30

Նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում ունեցավ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ, որի ընթացքում անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի լարման, մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգների խնդրին։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային կոտորածների վտանգը։ Ադամա Դիենգի ուշադրությունը հրավիրելով Սիրիայի Քամիշլի քաղաքի հայ հոգևորականներ Հովսեփ և Աբրահամ Պետոյանների սպանությանը` Մհեր Մարգարյանը դատապարտեց այդ ոճրագործությունը՝ որպես կրոնական և ազգային պատկանելության վրա հիմնված հանցանք։ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականն իր ցավակցությունները հայտնեց հայ հոգևորականների սպանության կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այլատյացության հողի վրա հանցանքների, զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930