Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. «Կա մեծամասնություն, որին դուր է գալիս սուտը, եւ դրանից ելնելով՝ պոպուլիստները հաղթանակում են». «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2019 11:18

Նոյեմբերի 8-10-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած «Պոպուլիզմը եւ ավանդական քաղաքականությունը. մարտահրավերներ եւ լուծումներ» աշխատաժողովը, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Միջոցառումը, նկատենք, ֆինանսավորվել է գերմանական հիմնադրամի կողմից, որը գործում է Գերմանիայի կառավարող կուսակցության հովանու ներքո։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ակտիվացել են, ինչի դրսեւորումներից մեկն էլ նրա ելույթն էր Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցում, որին հաջորդեց հանդիպումն ԱՄՆ դեսպանի հետ, իսկ հիմա, փաստորեն՝ նաեւ աշխատաժողովի տեսքով։ Զրուցեցինք ծաղկաձորյան հավաքին մասնակցած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:

– Իսկ Ծաղկաձորում պոպուլիզմի թեմայով քննարկման նպատակը ո՞րն էր, բոլորը ժամանակին ձեզ էին պոպուլիզմի մեջ մեղադրում, հիմա դուք այդ թեմայով քննարկում եք կազմակերպել։

– Եթե ինչ-որ մեկը ՀՀԿ-ին պոպուլիստ է անվանում, ուրեմն ընդհանրապես չգիտի՝ ինչ է նշանակում «պոպուլիզմ» բառը։ Մենք եվրոպական կառույցների, մասնավորապես՝ ԵԺԿ-ի հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, կոնֆերանսների ենք մասնակցում, նաեւ իրենց է շատ հուզում պոպուլիզմի թեման։ Այն աշխարհում շատ տարածված է, իրենք էլ չգիտեն, թե դրա դեմն ինչպես առնեն, հասկանում են, որ պոպուլիզմը եւ դրա հոմանիշ սուտը քաղաքականության մեջ ինչ նշանակություն են ունենում։ Վերջերս կին քաղաքական գործիչների մասնակցությամբ ես անձամբ եմ նման քննարկման մասնակցել։ Եվ նշվում էր, որ մենք թերացել ենք, երեւի դպրոցից երեխան պիտի ձեւավորվի որպես բարձր գիտակցություն ունեցող անհատ։ Այս թերացումն է պատճառը, որ ժողովուրդների մեջ կա մեծամասնություն, որին դուր է գալիս սուտը, եւ դրանից ելնելով՝ պոպուլիստները հաղթանակում են։ Իսկ քանի որ այսօր ե՛ւ աշխարհում, ե՛ւ հատկապես Հայաստանի Հանրապետությունում է պոպուլիզմն անկասելի ծաղկում, ինչպես որեւէ այլ երկրում, դրա համար ենք ընտրել այդ թեման։

– Բայց ժամանակին դուք չդրեցի՞ք դրա ծիլերը։

– Ճիշտ հակառակը, եթե մենք մեր արած աշխատանքը ներկայացնեինք ըստ արժանվույն, լուսաբանեինք այնպես, ինչպես պետք էր… շատ օրինակներ, որ կառավարությունն ինչ-որ հարցի հետ կապված աշխատել է, շատ ծանր աշխատանքից հետո է միայն արդյունք գրանցել, չենք հանրայնացրել դա։ Այսօր գործը չարած՝ լուսաբանում են, ոչ միայն լուսաբանում են, այլեւ պոպուլիստական երանգ են տալիս՝ թիվ են փոխում, կեղծ տվյալներ ներկայացնում եւ այլն, որոնք ականջ են շոյում, դրանց սպասող մարդիկ էլ մեր հասարակությունում, ցավոք սրտի, շատ են։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930