Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել երկկողմ քաղաքական և տնտեսական օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։
Հանրապետության նախագահը Ժուաո Լոուրենսուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Անգոլայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ