«Հայաստան» ՄՀԿ դահլիճում այսօր պայքարն ավարտեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները: Հայաստանի ԱԳ, ԿԳՄՍ նախարարությունների, Չինաստանի, Ղազախստանի դեսպանատների եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները երկու օր պայքարեցին սեղանի թենիսի «Բարեկամության գավաթ» մրցաշարի հաղթողներին որոշելու համար:
Այսօր կայացան մենախաղերի եւ զուգախաղերի եզրափակիչները, որոնք գրեթե վերածվեցին Չինաստանի դեսպանության բաց առաջնության: Մենախաղերում մրցանակային եռյակը ըստ հաջորդականության կազմեցին Սուն Տիլոնը, Տեն Չուն (երկուսն էլ՝ Չինաստանի դեսպանություն) եւ Էդուարդ Սամվելյանը (ՀՀ ԱԳՆ ): Զուգախաղերում հաղթեց Դիսոու Հունյու/Տեն Չուն երկյակը, երկրորդը Սուն Տիլուն/Վաո Սին զույգն էր (բոլորն էլ՝ Չինաստանի դեսպանատուն), իսկ մրցանակային երրորդ տեղն զբաղեցրին Էդուարդ Սամվելյան/Արտեմ Ազնաուրյան (ՀՀ ԱԳՆ) եւ Խուդավերդյան/Վան Տեն (հայ-չինական խառը) զույգերը:
Մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով ու գավաթներով, բոլոր մասնակիցները՝ հավաստագրերով եւ ՀԹՖ- հուշանվերներով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ