Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը ՀՀ-ում անհիմն չի պատժվելու». Արայիկ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի՝ իրեն ձերբակալելու մասին հայտարարությանն է անդրադառնում

Նոյեմբեր 10,2019 20:42

Այսօր Շուշիում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախում նախագահական առաջիկա ընտրություններին նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի օրերս ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, եւ Արցախի ժողովուրդն ի՞նչ կարծիք ունի այդ մասին:

«Ժողովրդի կարծիքը ժողովրդին հարցրեք, ժողովրդի հետ իմ հանդիպումներն երբեւէ այդ օրակարգով չի եղել եւ չեմ էլ հարցրել: Չեմ ուզում մեկնաբանել ամեն մի ասած, թե՝ ինչ նկատի ուներ: Այն, որ արդարադատության համակարգի բարեփոխումները այսօր դժվար, ինչ-որ տեղ դիմադրությամբ, բայց առաջ է գնում, եւ համոզված եմ՝ որեւէ մեկը Հայաստանի Հանրապետությունում անհիմն չի ձերբակալվելու եւ անհիմն չի պատժվելու»,-ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանն իրեն ձերբակալելու մասին լուրերին արձագանքել է. «Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930