«Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, եթե մարդն ապրում է Ղարաբաղում, ապա արդեն նա ինձ համար բարեկամ է»,-այսօր Շուշիում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախում նախագահական առաջիկա ընտրություններին նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր եւ Սամվել Բաբայանի հարաբերություններին:
Հարությունյանը Բաբայանի հետ հարաբերությունների մասին նաեւ նշեց. «Քաղաքական առումներով՝ մենք ունենք տարբեր ճանապարհներ, ավելի ճիշտ նպատակը նույնն է, ճանապարհներն են տարբեր»:
Անդրադառնալով հարցին՝ Արցախի խորհրդարանի՝ Սամվել Բաբայանի առաջարկի մերժման մասին, ըստ որի, Բաբայանը նախագահական ընտրություններին չի կարող մասնակցել, արդյո՞ք Բաբայանը կարող է այլ ձեւաչափով մասնակցել, Հարությունյանն ասաց. «Անկախ նրանից, թե խորհրդարանն ինչ դիրքորոշում էր ունենալու, ինքը, միեւնույն է, հնարավորություն չէր ունենալու այս օրակարգով տեղավորվելու եւ մասնակցելու: Նախընտրել էր մյուս ճանապարհը՝ ստեղծել է կուսակցություն, որը ղեկավարում է, որպես կուսակցություն է մասնակցելու, եւ որը մենք ողջունում ենք: Խորհրդարանական ընտրությունը ոչ պակաս կարեւոր են, քան նախագահականը: Ինքն է դա գիտակցել է»:
Հարությունյանը նաեւ նշեց. «Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են այս օրակարգով աշխատել, պարտավոր ենք համագործակցել, եթե բոլորիս նպատակը նույնն է, չեմ առանձնացնում որեւէ մեկին, օրակարգն է կարեւոր»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ