Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Այն փաստաթղթերը, որոնք մինչ այսօր քննարկվում էին՝ մեզ համար ընդունելի չէին»

Նոյեմբեր 10,2019 19:10

«Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի. Այդ թվում նոր ստեղծվող, ավանդական գործող»,-այսօր այս մասին Շուշիում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարին նախագահ ընտրված Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որը Արցախի նախագահական առաջիկա ընտրություններին նախագահի թեկնածու է:

Նա նշեց այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու պայմանները. «Մենք ունենք երկու կարեւոր սկզբունք՝ 1-ին՝ պիտի կիսեն մեր այն կուրսը, որ Արցախում ձեւավորվող իշխանությունը պետք է ներդաշնակ աշխատի Հայաստանի իշխանությունների հետ եւ միայն մի հարց կա, որը կարող է խանգարել մեր սկզբունքին՝ ղարաբաղյան խնդիրն է: Իսկ եթե չկա տարակարծություն, ցանկացած մնացած հարցերը աշխատանքային են եւ հնարավոր է լուծել: 2-րդ՝ այն ծրագիրը, որն ես նշել եմ, չեմ ասում ամբողջությամբ ընդունելի լինի, բայց վեկտորն այդ ուղղությամբ պետք է լինի: Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում, որ պայքարը լինի ծրագրային եւ գաղափարական եւ չբացառենք, որ ընտրություններից հետո անհրաժեշտություն է լինելու համատեղ աշխատելու»:

Հարությունյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից գոհ էին խմբակցության անդամները եւ իրենց համար ընդունելի է ՀՀ իշխանությունների՝ ղարաբաղյանի հիմնախնդրի լուծման վերաբերյալ դիրքորոշումը: Արդյո՞ք ՀՀ նախկին իշխանությունների հետ այդ խնդրի վերաբերյալ տարաձայնություններ կային: Այս հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց. «Այն փաստաթղթերը, որոնք մինչ այսօր քննարկվում էին, մեզ համար ընդունելի չէին: Մադրիդյան սկզբունքներն ընդունելի չէին: Ես չեմ ասում նախկին իշխանությունները միանշանակ դա ընդունել էին, բայց քննարկվել է, ես ասել եմ՝ մեզ համար դա քննարկելու փաստաթուղթ չէ, չի լինելու դա»:

Հարությունյանը նշեց. «Այս փուլում ՀՀ իշխանությունները շարունակում են հանդիպումները (ոչ մի բանակցություն չկա) ե՛ւ Մինսկի խմբի, ե՛ւ մնացած խաղացողների, այդ թվում մեր թշնամու, հակառակորդի՝ Ադրբեջանի հետ եւ եթե լինի առանցքը, որի շուրջ հնարավոր լինի բանակցել, առաջին փուլում բանակցությունը վարելու են նրանք, իսկ հետո միանալու է Արցախը: Առանց Արցախի բանակցություններ չեն կարող տեղի ունենան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930