Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Ովքեր ՀՀ վարչապետի՝ Արցախի հետ կապված քայլերը համարում են պարտվողական՝ դավադիր գործիչներ են»

Նոյեմբեր 10,2019 18:28

Այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարին նախագահ ընտրված Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց իր ելույթում կատարած հայտարարությունը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը լայն փակագծեր են բացվել: Ըստ Հարությունյանի, Փաշինյանի հետ հանդիպմանը փակագծեր են բացվել ղարաբաղյանի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի դետալների շուրջ, բանակի մարտունակության աստիճանի բարձրացման, սպառազինության եւ այլնի: Հարությունյանն ասաց, որ ինքն իրավունք չունի այդ «փակագծերի բացումը» հանրայնացնել. «Կոնկրետ մենք գոհ էինք հանդիպման արդյունքներից: Շատ նորություններ ենք ունեցել բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց ամենից շատ մեզ մտահոգողը բանակն է»:

Հարությունյանն իր ելույթում ակնարկ էր արել նաեւ դավադիր ուժերի մասին: Լրագրողների հարցին՝ ովքե՞ր են այդ դավադիր ուժերը, Հարությունյանը, որը Արցախում առաջիկա նախագահական ընտրություններին նաեւ նախագահի թեկնածու է լինելու, պատասխանեց. «Վարչապետն իր ելույթում նշել է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված ամենակարեւորը ոչ միայն տեսլականն է, տեսակետներն են, այլ այն քայլերը, որոնք այսօր կատարվում են: Ցանկացած իշխանություն՝ ձեւավորված Արցախում եւ Հայաստանում պարտավոր են այդ նույն սցենարով առաջնորդվել: Եթե այդտեղ չկա տարաձայնություն, մնացածը արդեն աշխատանքային բնույթ է կրում, որը կարող է տարբեր հարցի հետ կապված, տարբեր լինի: Ինչ վերաբերում է դավադիր ուժերին, ապա այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական կամ դավադիր, այդ բոլորը դավադիր ուժեր են կամ դավադիր գործիչներ, քանի որ տեղյակ լինելով այդ բոլոր պրոցեսներին, նրանց կարող եմ համարել դավադիր»:

Հարությունյանը հստակեցրեց՝ խոսքն այլակարծության մասին չէ. «Այլ այն, որ ապակողմնորոշում են ժողովրդին, որոնք հայտարարություններ են անում՝  վարչապետը, իշխանությունը հանձնում են հողերը կամ ծախում են: Իսկ այլակարծությունն ողջունելի է: Բայց եթե մեղադրում են անհիմն՝ չունենալով ինֆորմացիա, հակառակը՝ հակառակորդի կամ թշնամու ջրաղացին ջուր լցնելով՝   պառակտելով հասարակությունը՝ դավադիր քայլ է, պառակտելը հավասարազոր է դավաճանությանը»:

Արդյո՞ք նախագահի թեկնածուների մեջ կան դավադիրներ, Հարությունյանն ասաց՝ բոլոր թեկնածուներին հարգանքով է մոտենում, բայց դավադիրների անուններ չի ցանկանում տալ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անկարելի է որ Արցախցիները այսպիսի լպրծուն, պատեհապաշտ, աննամուս եւ որձևէգ մի անձ ընտրեն որպէս իրենց նախագահը: Արցախը նոյնիսկ եթէ Հայաստանի մի «մարզը» հանդիսանար, էլի այս մարդը արժանի չէր լենելու որ ստանձնէ նրա մարզպետի պաշտօնը: Ինք աւելի շուտ թող դիմէ Փաշինյանի ամենաստորադաս մակարդակի քարտուղարի, ատենադպիրի գործին:

    https://haytougchamlian.blog/

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930