Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է հետեւողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը․ Բակո Սահակյանը՝ Հայ Դատի հանձնախմբերի կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը

Նոյեմբեր 10,2019 10:36

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը:

Իր ելույթում Նախագահը ողջունել է ներկաներին, փոխանցել Արցախի ժողովրդի ամենաջերմ բարեմաղթանքները, կարեւորել այսպիսի միջոցառումների անցկացումը եւ նշել, որ սա մի հարթակ է՝ քննարկելու համազգային եւ միջազգային զարգացումները, ծանոթանալու տարբեր կարծիքների:

Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք հիմնարար գաղափարների:

«Աշխարհում տեղի են ունենում բավականին դինամիկ եւ լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու փոփոխություններ: Ընդ որում՝ այդ փոփոխությունների մի կարեւոր հոսանքն ընթանում է մեր եւ հարակից շրջաններում:

Դա պահանջում է ավելի մեծ զգոնություն, փոխգործակցության համակարգման աստիճանի բարձրացում, տարբեր երկրների հետ տարվող աշխատանքների, մարտավարության եւ ռազմավարության մեջ հստակեցումների ու փոփոխությունների իրականացում»,-իր ելույթում ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ մեր բոլոր հաղթանակների եւ ձեռքբերումների հիմքում ընկած են ժողովրդի միասնականությունը, անկոտրում հավատքը, հավաքական կամքը, լավատեսությունն ու քրտնաջան աշխատանքը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորն այս ուղղությամբ, հետեւողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, զարգացնել ու խորացնել մշտական գործնական կապերը Արցախի եւ նրա բարեկամների միջեւ:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին Արցախին մշտապես սատարելու, մեր համազգային խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930