Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Տապակած միս՝ բանջարեղենով

Նոյեմբեր 10,2019 12:30

Այս համեղ, օգտակար եւ նաեւ՝ գրավիչ տեսքով ուտեստը կարելի է պատրաստել ինչպես տավարի, այնպես էլ՝ խոզի կամ հավի մսով: Ցանկալի է վերցնել ոչ ջլոտ փափկամիս:

Անհրաժեշտ մթերքները

Տավարի (կամ խոզի կամ հավի) փափկամիս- 300-400 գրամ

Սոյայի թանձրուկ-4-5 ճաշի գդալ

Սոխ-1 գլուխ

Սխտոր-3 պճեղ

Գազար-1 հատ

Թարմ կարմիր պղպեղ- 1 հատ

Թարմ կանաչ կամ դեղին պղպեղ-1 հատ

Դդմիկ-1 հատ

Բրոկոլի- մի փոքրիկ գլուխ

Կոճապղպեղ- 2-3 սմ-անոց կտոր (պարտադիր չէ)

Կանաչ սոխ- 4-5 ճյուղ

Բուսական յուղ- 4-5 ճաշի գդալ

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սկզբում պետք է նախապատրաստել միսը: Ընդ որում, միսը կարող եք նախապատրաստել 2-3 օր առաջ: Հարկավոր է կտրատել երկար-բարակ ձողիկներով՝ «ժյուլյեն» կտրվածքով: Կտրատեք, լցրեք որեւէ ամանի մեջ, ավելացրեք սոյայի թանձրուկը, մեկ պճեղ մանր կտրատած սխտորը եւ մանր կտրատած կոճապղպեղը, լավ խառնեք, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով կամ փայլաթիթեղով եւ դրեք սառնարան: Ինչպես նշեցի՝ կարող է այդպես մնալ մինչեւ երեք օր, դրանից միայն ավելի փափուկ եւ համեղ կդառնա: Սակայն, եթե նույն օրը պետք է պատրաստեք, գոնե 1-2 ժամ պետք է մարինացվի, այդ դեպքում ավելի լավ է սառնարան չդնել:

Բանջարեղենը՝ սոխը, դդմիկը, պղպեղները, գազարը, մնացած սխտորը, կանաչ սոխը մաքրեք, լավ լվացեք եւ կտրատեք նույն՝ «ժյուլյեն» ձեւով՝ ձողիկներով: Բրոկոլիի ծաղկային հատվածը բաժանեք փոքրիկ գլուխների, իսկ պոչի մասը կլպեք, եւ ձողիկներով կտրատեք:

Խորը թավան դրեք կրակին, թող լավ տաքանա, լցրեք միսը՝ առանց ձեթ ավելացնելու, եւ տապակեք մի քանի րոպե:

Հենց միսն ամբողջությամբ գույնը փոխի, ավելացրեք բուսական յուղը, որից հետո բանջարեղենները՝ հետեւյալ հերթականությամբ՝ սկզբում սոխը, ապա՝ գազարը, բրոկոլիի ցողուններն ու սխտորը, քիչ անց՝ դդմիկն ու թարմ պղպեղները: Թողեք մի քանի րոպե տապակվի, ընթացքում պարբերաբար խառնեք:

Ավելացրեք համեմունքները, վերջում՝ բրոկոլիի ծաղկագլխի կտորները եւ կանաչ սոխը եւ անջատեք: Կափարիչով փակեք, թողեք մնա 4-5 րոպե, որից հետո կարող եք մատուցել:

Շատ համեղ է խաշած բրնձի հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930