Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը չի պատկերացնում՝ ոնց են իր տակից մարդիկ վազելով փախչելու. հիշեք 2018-ը». Վահան Բաբայան

Նոյեմբեր 09,2019 16:59

«Մեր կուսակցությունը մի չափեք որևէ մեկի արշինով. դա չկա, քանի որ նոր ենք ստեղծում ամեն ինչ»,- «Ընդդիմության անելիքները-հանդիպում կողմնակիցների հետ» խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարեց «Ռեֆորմիստների»  կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Նա առաջարկեց մեկ ամսվա ընթացքում համատեղ ուժերով կազմակերպել մեծ համաժողով, որտեղ կբարձրաձայնվի կոնկրետ բարեփոխումների առաջարկ-ծրագիր, որով հանդես են գալու հաջորդ ընտրություններին: Վահան Բաբայանը, անդրադառնալով իր ձևակերպմամբ քաղաքական ռեպրեսիաներին, ասաց. «Այս քաղաքական ռեպրեսիաների, ամեն ինչի վերջը կարող է տալ միայն մարդկանց համախմբումը, ոչ թե կուսակցությունների: Այսօր համարում եմ զրոյական կետ. մենք սկսում ենք ակտիվ գործողություններ: Դրանք չեն նշանակում, որ մենք վաղը, ոնց որ շատ մարդիկ հայտարարում են, հարյուր հազարներով դուրս ենք գալու փողոց և իշխանություն փոխենք: Կարծում ենք, որ պետք է այսօրվանից պատրաստվել հաջորդ ընտրություններին: Դրանք կլինեն արտահերթ, թե հերթական ընտրություններ, կապ չունի. այս երկրում իշխանությունները պետք է փոխվեն ընտրություններով»:

Վահան Բաբայանը վստահեցրեց՝ այս երկրում առանց ցնցումների, խաղաղ և կայուն ձևով պետք է իշխանությունները փոխվեն. մենք բարեփոխումների կողմնակից քաղաքական թիմ ենք: Խոսելով հեղափոխության մասին՝ Վահան Բաբայանն ասաց. «Հեղափոխությունն ապացուցեց, որ երկրի զարգացման համար հեռանկար չունի: Հեղափոխական ճանապարհով երկիրը չի զարգանա, իսկ մենք դեռ 2016-ին առաջարկել ենք բարեփոխումների ճանապարհ, որն իրենք պարտավոր էին այսօր անել, բայց չարեցին:

Վահան Բաբայանը հորդորեց իրեն չդիտել որևէ թիրախային խմբում. «Ես որևէ մեկի համար չեմ կարող դիտվել այն թիրախային խմում, որն այսօր ներկայացնում են: Մենք ոչ հին ենք, ոչ էլ նոր ենք: Մենք եղել ենք քաղաքական դաշտում 2016-ին՝ որպես Ռեֆորմիստների կուսակցություն, ես եղել եմ խորհրդարանում պատգամավոր ԲՀԿ խմբակցությունում և աշխատել եմ ընդդիմադիր դաշտում: Երբևէ չեմ ունեցել պաշտոնական լծակներ, իշխանություն, չեմ եղել գործադիր կառավարման ոլորտում: Թող որևէ մեկը չփորձվի իմ կամ իմ թիմին կապել որևէ մեկի հետ, ասել, թե դուք նախկինում սենց, նենց: Մեր ժամանակը դեռ չի եկել, դեռ առջևում է»:

Վահան Բաբայանը զգուշացրեց, եթե այսպես շարունակվեց, Փաշինյանի իշխանությունը վերարտադրվելու է չորս տարի հետո. «Ես կոչ եմ անում համախմբվել իմ թիմի շուրջ, դառնալ մեծ թիմ, մեր ամբողջ թիմով դառնանք մեծ աշխատանքային խումբ: Չեմ առաջարկում որևէ մեկին անդամագրվել մեր կուսակցություն: Այս նախաձեռնությունը բաց է նաև տարբեր կուսակցությունների անդամների համար: Հիշում եք՝ 2018-ի դեպքերի ժամանակ մարդիկ ոնց փախան իշխանության տակից: Փաշինյանը չի պատկերացնում՝ ոնց են իր տակից փախչելու մարդիկ, վազելով, ինքը չի հասցնելու տիրապետել իրավիճակին: Բայց ո՞վ է ձևավորելու հույսն ու հավատը, ապագան, մենք դրա հնարավորությունն ու շանսն այսօր ունենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    «Կարծում ենք, որ պետք է այսօրվանից պատրաստվել հաջորդ ընտրություններին:», որոնք 100%-ով 100%-ով կեծւելու են։ Այնպէս որ, քւէարկես-չ՛քւէարկես։

  2. Իսկական Աշոտ says:

    Հարգելի Հայդուկ շամլէան, ձեր կարծիքը Իմ անվամբ մի գրեք։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930