Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բարեփոխումները նրան գրավիչ են դարձնում ներդրողների համար. Nasdaq

Նոյեմբեր 09,2019 16:38

Երբ Հայաստանը երկու ամիս առաջ բացեց եվրաբոնդերի էջը, պահանջարկը 4 անգամ ավելի շատ էր, քան առաջարկը, ինչը ընդգծում է նախկին փոքրիկ խորհրդային միության՝ նոր ձեռք բերված գրավչությունը ներդրողների շրջանում, ասվում է Nasdaq-ի կայքում հրապարակված հոդվածում:

Այն բանից հետո, երբ Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած խաղաղ ցույցերից հետո ձևավորվեց բարեփոխումների տրամադրված կառավարություն, Հայաստանի տնտեսությունն ավելի արագ է աճում, քան նրա հարևան նավթով հարուստ երկրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որդեգրել է բարեփոխումների ծրագիր, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի ինստիտուտները և օրենքի գերակայությունը, բարելավել բիզնես միջավայրը և արմատախիլ անել կոռուպցիան:

«2018թ. հեղափոխությունից հետո հույսեր կան, որ նոր կառավարությունը վճռականորեն կշարժվի կառուցվածքային բարեփոխումների ճանապարհով, և մասնավորապես կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի վրա,- Reuters-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Լիզա Երմոլենկոն՝ հավելելով, որ կառավարության ծրագիրը հույսեր է ներշնչում:

Սեպտեմբերին Հայաստանը վաճառել է 500 միլիոն դոլարի եվրաբոնդ՝ ստեղծելով ավելի քան 2 միլիարդի պահանջարկ:

Հայաստանի՝ 2025թ. մարման ժամկետ ունեցող եվրաբոնդերի եկամտաբերությունը կազմում է 3,9 տոկոս, մինչդեռ Ադրբեջանինը և Ուզբեկստանինը (մարման ժամկետը՝ 2024թ.)՝ համապատասխանաբար 3,3 տոկոս և 3,5 տոկոս:

«Այս տարի հայկական պարտատոմսերը գերազանցել են տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրների, ինչը ցույց է տալիս, որ դրանք գնած ներդրողների մոտ վստահություն կա ընթացող բարեփոխումների նկատմամբ»,- ասել է VTB Capital-ից Իգոր Ռապոխինը:

Հայաստանի տնտեսական աճը 2019թ. երկրորդ եռամսյակում ավելացել է 6,5 տոկոսով: Կենտրոնական բանկը բարձրացրել է ՀՆԱ աճի կանխատեսումը այս տարվա համար 4,9%-ից դարձնելով 6,9-7,1%՝ կապված արտադրության և ծառայությունների ակտիվացման հետ:

Խորհրդային Միության անկումից հետո Հայաստանը զգալիորեն կախված էր հանքարդյունաբերությունից և գյուղատնտեսությունից, մինչդեռ անցյալ տարի զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և թեթև արդյունաբերության ոլորտները կազմել են անցյալ տարվա աճի 5,2%-ը:

Հայաստանը մինչև հիմա էլ զգալիորեն կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից, որի տնտեսական անկումը վերջին տարիներին զգալիորեն ազդել է Հայաստանի արտահանման, ինչպես նաև տրանսֆերների վրա, մինչդեռ պաշտոնատար անձիք պնդում են, որ ՀՆԱ-ում տրանսֆերների մասնաբաժինը աստիճանաբար նվազում է:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան Reuters-ին ասել է, որ երկու ամսից հարկային նոր բարեփոխումների արդյունքում տնտեսությունն ավելի արագ կաճի:

Հաջորդ տարի Հայաստանը կորպորատիվ հարկը 18 տոկոսից կդարձնի 20 տոկոս, անցում կկատարի համահարթ եկամտահարկի և կբարձրացնի ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի հարկը: 50 հազար դոլարից պակաս շրջանառություն ունեցող մասնավոր ընկերությունները մեկ տարով կազատվեն հարկից:

Moody’s վարկանիշային գործակալությունը Հայաստանի սուվերեն վարկանիշը օգոստոսին Ba3-ից բարձրացրել էր B1՝ նշելով, որ կարևոր է հավատարիմ մնալ բարեփոխումների ուղուն:

Պաշտոնյաները և փորձագետներն ասում են, որ 2020թ. Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի, քանի որ Հայաստանն առավել մրցունակ դառնալու համար կարիք ունի առավել կառուցվածքային բարեփոխումների:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930