Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի բողոքի նոտան չի համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն. Ռուսաստանի ԱԳՆ-ն

Նոյեմբեր 09,2019 15:26

Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Ռուսաստանին ուղղված բողոքը հիմքեր չունի: Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հայտարարությունների ընդհանուր տոնին, ապա այն չի համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակին և որակին: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ կապված Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի և կրթության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Ռուսաստան իրականացրած այցի հետ:

«Նշված անձանց այցը, եթե անգամ եղել է, ապա կրել է բացառապես մասնավոր բնույթ: Այդ առումով այն չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ առկա միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը: Ոչ մի հանդիպում Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց հետ տեղի չի ունեցել»,- ասվում է մեկնաբանության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930