ՍԴՀԿ վարչության պատվիրակությունը հետեւյալ կազմով՝ կուսակցության քարտուղար Ռ. Կարապետյան, քաղաքական դիվանի ղեկավար Դ. Մարտիրոսյան, Երիտասարդական եւ մարզական դիվանի ղեկավար Վ. Սիսլյան, Կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռ. Սերոբյան, հանդիպում ունեցան ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկելու եւ պարզաբանելու վերջին օրերին հաճախ շրջանառվող մի շարք հարցեր։
Հանդիպումն անցավ կառուցողական եւ գործնական մթնոլորտում։
Հարցադրումների շուրջ նախարարի ներկայացրած պատասխանները բավարար էին։
Ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն աջակցել նախարարության կողմից իրականացվող բոլոր ազգանպաստ ծրագրերին եւ նախագծերին, միաժամանակ ներկայացնել կառուցողական քննադատություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հակասում են ազգային, պետական արժեքներին։
Կարդացեք նաև
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հետեւողական է լինելու նախարարության գործունեությանը։
ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ