Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին Հայաստանի եւ Թուրքիայի հետ համագործակցության ծրագրերի հետագա իրականացման միջոցով․ «Մեդիամաքս»

Նոյեմբեր 09,2019 14:45

«Մեդիամաքս»– Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

– Վերջերս լրացավ Շվեյցարիայում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 10-ամյակը, որին դուք ներկա էիք եվրոպական եւ ամերիկյան դիվանագիտության ղեկավարների հետ միասին։ Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերակենդանացումը առանց այն ղարաբաղյան կարգավորման հետ կապակցելու եւ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է դրանում դեր խաղալ:

– Ռուսաստանը կարեւոր դեր է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ապասառեցմանը այդ գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին:

Արդյունքը եղավ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սլովենիայի Արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի ներկայությամբ երկու երկրների միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը։

Փաստաթղթերը ներառեցին երկու կողմերի համար զգայուն հարցեր՝ արձանագրությունների կատարման «որեւէ նախապայմանի բացակայության» մասին դրույթը եւ արձանագրությունները տարածաշրջանում իրադրության կարգավորմանն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստում իրագործելու անհրաժեշտության մասին կետը:

Մեկնաբանելով արձանագրությունների ստորագրման արդյունքները՝ ես մեր երկրի անունից հայտարարել էի, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին Հայաստանի եւ Թուրքիայի հետ համագործակցության ծրագրերի հետագա իրականացման միջոցով, առաջին հերթին՝ էներգետիկայի եւ տրանսպորտային-հաղորդակցական ոլորտներում:

Հայ-թուրքական կապերի կարգավորումը, նախ եւ առաջ, Երեւանի եւ Անկարայի երկկողմ օրակարգի հարց է: Ցավոք, այս փուլում մեր գործընկերներին առայժմ չի հաջողվում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ։ Կարծում ենք, որ նման հնարավորությունը պահպանվում է։ Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին։ Առավել եւս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930